ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Նոր «Պարզ-Արագ» վարկեր՝ հատուկ փոքր և միջին բիզնեսի համար

01.04.2014

Դեռևս 2012 թվականից «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի կողմից ներդրված «Պարզ-Արագ» վարկատեսակների շրջանակներում, Բանկն այսօր փոքր և միջին բիզնեսի վարկավորման համար մշակել և առաջարկում է նոր բիզնես վարկատեսակ` անհամեմատ ճկուն պայմաններով: Տվյալ վարկերը տրամադրվում են անշարժ գույքի և ոսկու գրավադրմամբ, ինչպես նաև` երաշխավորությամբ:

Անշարժ գուքի գրավադրման դեպքում վարկառուն հնարավորություն ունի ստանալ մինչև 50 000 ԱՄՆ դոլար վարկ առավելագույնը 7 տարի մարման ժամկետով` սկսած տարեկան 12% տոկոսադրույքից: Ոսկու գրավադրմամբ տրամադրվող վարկերի սահմանաչափը ևս կարող է լինել մինչև 50 000 ԱՄՆ դոլար, իսկ տոկոսադրույքը` 13% տարեկան: «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն փոքր և միջին ձեռնարկատերերին նաև հնարավորություն է ընձեռում ստանալ վարկեր երաշխավորությամբ` մինչև 5000 ԱՄՆ դոլար, 3 տարի մարման ժամկետով և տարեկան սկսած 16% տոկոսադրույքից:

««Անելիք Բանկ»-ի վարկային պորտֆելում ձեռնարկատիրական վարկերը մշտապես ունեցել են և ունեն լուրջ տեսակարար կշիռ: Բանկը փոքր և միջին բիզնեսով զբաղվող ձեռնարկատերերին հնարավորինս խրախուսելու և նրանց բիզնեսը խթանելու նպատակով ներդրել է վերոնշյալ «Պարզ-Արագ» ձեռնարկատիրական վարկատեսակը: Կարծում եմ, որ մեզ հաջողվել է վարկի տրամադրման այնպիսի պայմաններ մշակել և առաջարկել, որ փոքր և միջին ձեռնարկատիրական ոլորտի ներկայացուցիչները հնարավորություն կունենան առավել մատչելի օգտվել «Անելիք Բանկ»-ի ֆինանսական ռեսուրսներից իրենց բիզնեսը զարգացնելու համար»,- ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահի առաջին տեղակալ Կարեն Ջանինյանը:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x