ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Կայացան ՏՀԶԿ հետ համատեղ ՀՀ տնտեսության ոլորտների մրցունակության բարձրացման նիստերը

27.03.2014

Մարտի 26-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանի նախագահությամբ տեղի ունեցան Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Եվրասիայի Մրցունակության ծրագրի շրջանակում իրականացվող փորձագիտական գնահատման 2 աշխատանքային խմբերի նիստերը:
Ոլորտային բարեփոխումների ուսումնասիրությունների երկու աշխատանքային խմբերի ուղղությունները հետևյալն են` «Անդրազգային ընկերությունների ներգրավում Հայաստան» և «Աջակցություն ՓՄՁ միջազգայնացմանը»: Նիստերին սկզբում ներկայացվել են հետագա աշխատանքների ձևաչափը, ծրագրի ակնկալվող արդյունքները և համապատասխան ոլորտների ներկա իրավիճակը: Հաջորդիվ պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների և մասնավորի կողմից ներկայացվել են ոլորտների խնդիրները և հեռանկարները: Տեղի է ունեցել գործնական արդյունավետ քննարկում, որի արդյունքներով ՏՀԶԿ թիմը կշարունակի հետազոտությունները:
2014թ. ՏՀԶԿ Եվրասիական մրցունակության ծրագրի վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն    
2013թ. դեկտեմբերին Փարիզում տեղի ունեցած Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) Արևելյան Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների ՏՀԶԿ Կառավարման խորհրդի նիստի և ՏՀԶԿ Մրցունակության ծրագրի առաջին կլոր սեղանի ընթացքում Հայաստանը ներառվել է 2014թ. ՏՀԶԿ Եվրասիական մրցունակության ծրագրի բարեփոխումների ուսումնասիրությունների ծրագրում և սկիզբ է դրվել ՀՀ տնտեսության տարբեր ոլորտների մրցունակության բարձրացմանն ուղղված ուսումնասիրությունների մեկնարկին:
Այս կապակցությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի հրամանով ստեղծվել է ՏՀԶԿ աջակցությամբ 2014թ. ՀՀ տնտեսության տարբեր ոլորտների մրցունակության բարձրացմանն ուղղված փորձագիտական գնահատման աշխատանքների իրականացման Համակարգող հանձնաժողով:
Այս երկու աշխատանքային խմբերը կղեկավարվեն ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանի և ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գարեգին Մելքոնյանի կողմից:
2014թ. նոյեմբերին տեղի կունենա ՏՀԶԿ Եվրասիայի Մրցունակության ծրագրի երկրորդ կլոր սեղանը, որի ժամանակ կամփոփվեն ՏՀԶԿ կողմից իրականացված աշխատանքները և կներկայացվի Հայաստանի Հանրապետությունում կատարված հետազոտությունների վերաբերյալ զեկույցը: ՏՀԶԿ կմասնակցի նաև Ծրագրի արդյունքներով նախանշված բարեփոխումների իրականացման, ինչպես նաև բարեփոխումների իրականացման մոնիտորինգի գործընթացին:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x