ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՎՏԲ-ն սկսել է ֆինանսավորել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությանը

26.03.2014

ՎՏԲ-Հայաստան Բանկը մշակել է հատուկ ֆակտորինգային պրոդուկտ իր ռազմավարական գործընկեր «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության հաճախորդների պահանջների վերլուծության հիման վրա, ինչը արտաքին առևտրային գործունեությամբ զբաղվող ընկերությունների համար հեշտացնում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ կողմից կատարվող միջազգային բեռնափոխադրումները:
Այս պրոդուկտի շրջանակում «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ հաճախորդների համար բացվել է ֆակտորինգային սահմանաչափ, և ֆինանսավորվել են հայկական ընկերություններից մեկի` երկաթուղով բեռների միջազգային փոխադրման, ինչպես նաև ընկերության կողմից մատուցվող հարակից տրանսպորտային ծախսերը: Նորարարական պրոդուկտի միջոցով «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը ստանում է հնարավորություն տրամադրելու իր ծառայությունները տեղական ընկերություններին ավելի մատչելի պայմաններով` տրանսպորտային ծառայությունների դիմաց վճարումները հետաձգելու պայմանով:
«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ 2013թ. արդյունքներով հայաստանյան բանկային շուկայի առաջատարն է զիջված դրամական պահանջի ծավալով, ինչպես նաև միջազգային ֆակտորինգային գործարքների ծավալով, և շարունակում է ընդլայնել իր ֆակտորինգային ծառայությունների շրջանակը: 2013թ. ընթացքում ՎՏԲ-Հայաստան Բանկը ՎՏԲ խմբի անդամ ՎՏԲ Ֆակտորինգի (Ռուսաստան) հետ համատեղ կատարեց առաջին միջազգային ֆակտորինգային գործարքը Հայաստանի ու Ռուսաստանի միջև ՎՏԲ խմբի շրջանակներում:
ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսև. «Մեր ռազմավարական գործընկեր «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության ծառայությունների համատեղ աջակցությունը հայկական տրանսպորտային շուկայում վկայում է մեր գործընկերային հարաբերությունների ընդլայնվող ձևաչափի մասին: Ավելին, երկաթուղային փոխադրումների հասանելիությունը հայկական խոշոր ընկերությունների համար միջազգային շուկա դուրս գալու կարևոր հիմքերից է»:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեց. «Ֆակտորինգի ծառայության ներդրումը տրանսպորտային ծառայությունների մատուցման որակի և մեր հաճախորդների սպասարկման մակարդակի բարձրացման, հայրենական արտադրության ապրանքների` միջազգային շուկա արտահանման խթանման, հայաստանյան տնտեսության աջակցման` «Հարավկովկասյան երկաթուղու» կողմից որդեգրած հետևողական քաղաքականության հերթական բաղկացուցիչն է: Այսպիսով, մենք ոչ միայն գնում ենք ընդառաջ մեր հաճախորդներին, այլ նաև կատարում ենք ևս մեկ քայլ առաջ ՎՏԲ-Հայաստան Բանկի հետ մեր համագործակցությունը խորացնելու ուղղությամբ»:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ 2012թ.-ից ներկայանում է տրանսպորտի շուկայում նոր որակով` տրամադրելով տրանսպորտային-հետազոտական ծառայություններ` առաջնորդվելով «մեկ պատուհան» սկզբունքով: Ծառայությունների ոլորտում են ԱՊՀ երկրներ և երկրներից Հայաստան «դռնից դուռ» փոխադրումների կազմակերպումը, բեռների ապահովագրումը ինչպես նաև նոր պրոդուկտը` վճարման հետաձգման ֆինանսավորումը (ֆակտորինգ):


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x