ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Արժույթի միջազգային հիմնադրամը դրական է գնահատել Հայաստանի ...

25.03.2014

«Արտարժույթի Միջազգային Հիմնադրամի խորհուրդը դրական է գնահատել Հայաստանի անցած ուղին, նոր ծրագիրը և ապագայի հեռանկարները: Բոլոր տնօրենները, հատկապես եվրոպական պետությունները ներկայացնող, իրենց օժանդակությունն են հայտնել Հայաստանին»,- նշել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնիը՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ:

Զրուցակիցները բարձր են գնահատել երկկողմ համագործակցությունը և վստահություն հայտնել, որ այն հետագայում ևս հաջողությամբ կշարունակվի:

Մարկ Հորթոնը վարչապետին շնորհավորել է ԱՄՀ-ի կողմից հաստատված 125 մլն դոլար արժողությամբ «Երկարաձգվող ֆինանսավորման» ծրագրի կապակցությամբ:

Վարչապետը վստահություն է հայտնել, որ հաստատված նոր ծրագիրը հաջողությամբ կիրականացվի, ինչպես նախորդը:

Այնուհետև կողմերը քննարկել են Հայաստանի տնտեսության ներկա վիճակին և հնարավոր զարգացումներին, տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին առնչվող հարցեր: Մարկ Հորթոնը ընդգծել է ՀՀ-ում կենսաթոշակային բարեփոխումների կարևորությունը և պատրաստակամություն հայտնել օժանդակել այդ հարցին:

Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային տարբեր զարգացումների վերաբերյալ: Մարկ Հորթոնը նշել է, որ ԱՄՀ-ն պատրաստ է հետագայում ևս իր աջակցությունը ցուցաբերել Հայաստանին՝ հնարավոր ռիսկերի և մարտահրավերների հաղթահարման գործում:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանում գործարար միջավայրի բարելավմանը, ներդրումների ներգրավմանը վերաբերող հարցերի:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x