ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Անելիք Բանկ» ՓԲԸ ներդրել է 2 նոր լոմբարդային վարկատեսակ

25.03.2014

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն հաճախորդների ֆինանսական հրատապ խնդիրներին արագ ու մատչելի լուծում տալու համար ներդրել է 2 նոր լոմբարդային վարկատեսակ` «Ոսկի Պլյուս» և «Ոսկու Գրավով», որոնք առանձնանում են իրենց ընձեռած ճկուն հնարավորություններով:

«Ոսկի Պլյուս» վարկատեսակով վարկառուներին հնարավորություն է տրվում ստանալ գրավի գնահատված արժեքի մինչև 150%-ի չափով գումար: Այս վարկատեսակի մարման ժամկետը կազմում է մինչև 12 ամիս:

Օգտվելով «Ոսկու Գրավով» վարկատեսակից Բանկի հաճախորդները կարող են ստանալ գրավի գնահատված արժեքի մինչև 110%-ի չափով վարկ, մինչև 24 ամիս մարման ժամկետով: Այս վարկի տրամադրման առավելագույն գումարը կազմում է մինչև 3 մլն ՀՀ դրամ կամ 7,500 ԱՄՆ դոլար:

«Առաջնորդվելով «Անելիք Բանկ»-ի որդեգրած նոր ռազմավարության սկզբունքներով, մենք շարունակաբար ներդնելու ենք նոր բանկային գործիքներ և բարելավելու ենք գործողների պայմանները`  հաճախորդներին առաջարկելով առավել մատչելի ու հասանելի պրոդուկտներ: Իսկ վերոհիշյալ նոր վարկատեսակներն առավել շահեկան դարձնելու նպատակով որպես դրանց տրամադրման նվազագույն գումար սահմանվել է 30,000 ՀՀ դրամ կամ 75 ԱՄՆ դոլար սահմանաչափը: Վստահ եմ, որ տվյալ վարկատեսակները կարճ ժամանակում դրական արձագանք կստանան վարկառուների շրջանում: «Անելիք Բանկ»-ի նպատակն է մոտ գտնվել իր բոլոր հաճախորդներին: Կարծում եմ, շուտով  յուրաքանչյուր անձ` թե՛ ֆիզիկական,  թե՛ իրավաբանական, կկարողանա գտնել իր պահանջները բավարարող բանկային գործիք հենց «Անելիք Բանկ» ՓԲԸ-ում»,- նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ PR պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x