ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Google-ը մեղավոր ճանաչվեց

09.05.2012

Oracle ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունը Google-ից կարող է $200-ից մինչև $150 հազ․ փոխհատուցում ստանալ։

Մայիսի 7-ին ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքի երդվյալ ատենակալների խորհուրդը Google-ին մեղավոր է ճանաչել Oracle ամերիկյան տեխնոլոգիական ընկերության հեղինակային իրավունքների խախտման մեջ՝ կապված ծրագրավորման Java լեզվի օգտագործման հետ։

Ընդհանուր առմամբ՝ երդվյալ ատենակալները պետք է հաստատեին Google-ի կողմից խախտումների առկայությունը կամ բացակայությունը չորս վիճելի կետերի վերաբերյալ։ Խորհուրդը կարողացել է որոշում ընդունել միայն երեք կետի վերաբերյալ և Google-ին մեղավոր է ճանաչել միայն մեկ դեպքում. ատենակալների կարծիքով՝ կորպորացիան խախտել է Oracle-ի հեղինակային իրավունքները Android օպերացիոն համակարգով Java լեզվի կոդերը։  

Ատենակալները սակայն չեն կարողացել միասնական որոշում ընդունել այն հարցի շուրջ, թե արդյոք Google-ի գործողությունները օրենքի շրջանակում են, թե ոչ։

BBC News-ի հաղորդմամբ՝ ատեկանալների որոշումը Oracle-ին իրավունք է տալիս պահանջելու $200-ից մինչև $150 հազ. փոխհատուցում։ Միաժամանակ՝ դատական հայց ներկայացնելիս հայցվոր ընկերությունը պահանջել էր $1 մլրդ փոխհատուցում։ 

Նշենք, որ ծրագրավորման Java լեզուն նախագծել է Sun Microsystems ընկերությունը 1990-ականների կեսին։ Oracle-ը Java-ի օգտագործման իրավունքը ստացել է 2010թ. հունվարին՝ Sun-ի գնումից հետո։


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x