ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Համաշխարհային բանկի հերթական օգնությունը Հայաստանին

25.03.2014

Համաշխարհային բանկի խմբի գործադիր տնօրենների խորհուրդը Հայաստանում Սոցիալական ապահովության ոլորտի կառավարման II-րդ ծրագրի համար (ՍՊԱԾ) այսօր հաստատեց 21.2 միլիոն ԱՄՆ դոլար վարկը:  Ծրագիրն օժանդակելու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը սոցիալական ապահովության ծառայությունների տրամադրման բարելավմանը եւ սոցիալական պաշտպանության նպաստներ ու ծառայություններ մատուցող կառույցների վերլուծական, մշտադիտարկման եւ գնահատման գործառույթների հզորացմանը: 

ՀԲ գրասենյակից հայտնում են, թե Հայաստանը հետեւողականորեն բարեփոխել է սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացը, առաջնահերթյունների ներքո մասնավորապես կարեւորելով արդյունավետությունն եւ հասցեականությունը: Ձեռնարկված քայլերը հետագա աջակցության կարիք ունեն, որը թույլ կտա հաղթահարել տեւական եւ բարձր գործազրկությունը, վերացնել չքավորությունն ու մեղմացնել խոցելիությունը, որից առավել շատ տուժում են կանայք: Արձագանքելով այդ մարտահրավերներին Հայաստանը նախապատվությունը տվել է կենսաթոշակների, սոցիալական աջակցության, զբաղվածության եւ հաշմանդամության հավաստագրման գծով պատասխանատու չորս գործակալությունների գործառութային միասնականացման տարբերակին: Առաջին ՍՊԱԾ-ի շրջանակներում երկրի 19 բնակավայրերում իրականացվել է այդ ծառայությունները տրամադրող գործակալությունների համախմբումը ժամանակակից տեխնիկապես հագեցված, ինտեգրացված կառավարման տեղեկատվական համակարգով եւ անհատական գործերի կառավարման նոր ընթացակարգերով ապահովված ընդհանուր աշխատանքային տարածքներում: 

Նոր ծրագրի ներքո մոդելը կիրականացվի եւս 37 Համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններում: Նախատեսված գործողությունները, այդ թվում  շինարարական աշխատանքները, գրասենյակների կահավորումը, դրանք ՏՀՏ սարքավորումներով եւ ծրագրային ապահովմամբ համալրումը, վերապատրաստումները, աշխատատեղերում կատարվող ուղղորդումը, ինչպես նաեւ հանրության հետ ակտիվ կապերի պահպանումը, կապահովեն նոր կենտրոնների աշխատանքային արդյունավետությունը, շահառուների կարիքներին հարմարեցված բարձրակարգ ծառայությունների տրամադրումը:    

«Համալիր սոցիալական ծառայությունների մոդելի եւ անհատական գործերի կառավարման նոր գործելակերպի որդեգրման շնորհիվ Հայաստանը արմատապես բարելավել է սոցիալական պաշտպանության ծառայությունների գործառույթը», ասում է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի տնօրեն Ժան-Միշել Հափին: «Ծրագրի առաջնային շահառուները կլինեն սոցիալապես անբարենպաստ վիճակում հայտնված երեխաները, կանայք եւ տղամարդիկ, նաեւ տարեց մարդիկ, ովքեր առնչվում են խրթին կենցաղային խնդիրների հետ եւ որպես կանոն մեկուսացված են աշխատաշուկայից»:

Ծրագրի շահառուների թվում են նաեւ գրանցված գործազուրկները եւ գործատուները, ընդ որում ծրագրով նախատեսված է զբաղվածության գծով միջնորդության խթանում եւ գործատու/աշխատող կապի բարելավում, որը թույլ կտա բարձրացնել աշխատաշուկայի արդյունավետությունն ու կնպաստի նոր աշխատատեղերի ստեղծմանը: 

ՀՀ կառավարության զբաղվածության ռազմավարության իրականացումը ծրագրում կարտացոլվի տարբեր միջոցառումներով, մասնավորապես զբաղվածության պետական գործակալության կարողությունների զարգացումն ապահովող վերապատրաստումների եւ արդիականացված ՏՀՏ ենթակառուցվածքների, նպատակային ոլորտներում մասնագիտական կողմնորոշման բարելավումն ապահովող հեռակա ուսուցման ծրագրրերի միջոցով: Ակնկալվում է, որ մասնագիտական կողմնորոշման ծրագրում հավասարապես կներառվեն 1400 տղամարդ եւ կին շահառուներ, իսկ Կրթություն եւ հմտություններ չունեցող երիտասարդների ուսուցման ծրագրում կընդգրկվեն շուրջ 700 երիտասարդներ: 

Ծրագրի ներքո կֆինանսավորվի մոտ 70 ծրագրերի սոցիալական նպաստների եւ ծառայությունների մշտադիտարկման եւ գնահատման ինտեգրացված համակարգը: Վերջինիս շնորհիվ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը հնարավորություն կընձեռնվի ուղղակիորեն կառավարել շահառուների հետ հետադարձ կապը՝ կենտրոնանալով ծառայությունների որակին վերաբերող տեղեկությունների հավաքագրման վրա:     

«Խոցելի ընտանիքները հաճախ զրկված են իրենց համար հասանելիք ծառայությունների մասին բավարար տեղեկություններից, ուստի նրանց կարիքներին համապատասխանող եւ կյանքի պայմանները հնարավորինս բարելավող ծառայությունների ընտրությունը առավել բարդ խնդիր է», ասում է Համաշխարհային բանկի ծրագրի աշխատանքային խմբի ղեկավար Իվան Դրաբեկը:

Միեւնույն ժամանակ ծրագիրը կօժանդակի Սոցիալական ապահովության պետական ծառայությանը՝ բարելավելով եւ կատարելագործելով վերջինիս առանցքային աշխատանքային գործընթացները: Կստեղծվի եւ կշահագործվի ռիսկային չափանիշների հիման վրա գործող խարդախության եւ սխալների կանխարգելման էլեկտրոնային համակարգը, կբարելավվեն մարդկային ռեսուրսների կառավարման գծով կարողությունները: Մասնավորապես համալիր սոցիալական ծառայությունների համակարգի ներքո կգործարկվի կենտրոնացված սոցիալական վճարների համակարգը: Նախատեսվում է նաեւ, որ ծրագրի ավարտին մեկ կենսաթոշակառուի գործի մշակման միջին ժամանակը կկրճատվի 3 անգամ:   

Ծրագրի ընդհանուր գումարը կազմում է 25.5 միլիոն ԱՄՆ դոլար, որից 4.3 միլիոնը համաֆինանսավորման կարգով կտրամադրի Հայաստանի կառավարությունը: Համաշխարհային բանկի 21.2 միլիոն դոլարի վարկը կհատկացվի ՄԶԸ-ի ստանդարտ պայմաններով՝ տարեկան 1.25% ֆիքսված տոկոսադրույքով, 25 տարվա մարման եւ 5 տարվա արտոնյալ ժամկետով:

1992 թվականին Համաշխարհային բանկին եւ 1993 թվականին ՄԶԸ-ին անդամակցելուց հետո Հայաստանին հատկացվել է մոտ 1,839.06 միլիոն ԱՄՆ դոլար: news.am


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x