ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ստեփան Գիշյանի անցած ճանապարհը

24.03.2014

Մարտի 22-ին՝ Գերմանիայում, 49 տարեկան հասակում հիվանդության պատճառով կյանքից վաղաժամ հեռացավ «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲ ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ստեփան Գիշյանը:

Ի շնորհիվ ֆինանսական ոլորտում ունեցած հարուստ աշխատանքային փորձի մեծ ներդրում է կատարել Հայաստանի գյուղատնտեսության զարգացման և բանկային համակարգի կայացման գործում:

Ս. Գիշյանը ծնվել էր 1964 թվականի մայիսի 5-ին՝ Նոյեմբերյան քաղաքում: 1981-1986 թթ. սովորել և ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի ֆինանսահաշվային ֆակուլտետը։

1995-2000թթ. նա եղել է «Հայգյուղփոխբանկ»-ի վարչության նախագահը, այնուհետև՝ 2000-2006թթ. նույն բանկի գլխավոր տնօրենն է եղել:

2003-2014թթ. Ս. Գիշյանը եղել է «ԱԳԲԱ Լիզինգ» վարկային կազմակերպության գլխավոր տնօրենն ու խորհրդի նախագահը:

2006-2014թվականներին հանդիսացել է «Հայաստանի Ալիանս Ֆրանսեզ» ՓԲԸ-ի նախագահը:

2013-2014-ին՝ «Ամունդի» ընկերության հետ մեկտեղ ստեղծված «ԱՄՈՒՆԴԻ-ԱԿԲԱ ԱՍԵԹ ՄԵՆԵՋՄԵՆԹ» ՓԲԸ ներդրումային և կենսաթոշակային կառավարիչ ընկերության տնօրենների խորհրդի նախագահն է եղել:

2006-2007 թվականներին Ս. Գիշյանը գլխավոր է Հայաստանի բանկերի միությունը, իսկ 2009-2014-ին ՀՀ Հանրային խորհրրդի անդամ է եղել:

Ֆինանսական համակարգում իր ունեցած ներդրման համար Ս. Գիշյանը ՀՀ նախագահի կողմից պարգևատրվել է Անանիա Շիրակացու մեդալով, իսկ Ֆրանսիայի Հանրապետության նախագահի կողմից ստացել է «Վաստակի համար» ազգային շքանշանը:

Նա տիրապետում էր հայերեն, ռուսերեն, ֆրանսերեն և անգլերեն լեզուներին:

Ս. Գիշյանը ամուսնացած էր, զավակներ չուներ:

ebank.am լրատվական կայքի ողջ անձնակազմը իր ցավակցական ուղերձն է հղում «ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ» ՓԲ ընկերության ողջ անձնակազմին` նման մեծ կորստի համար և կիսում հարազատների վիշտը: Հուսանք այն ավանդը, որ ներդրել է պարոն Գիշյանը կշարունակվի նրա պատրաստած կադրերի կողմից՝ դրանով վառ պահելով նրա հիշատակը:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x