ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Եվրոպան և Կենտրոնական Ասիան՝ կենսաթոշակային համակարգի մասշտաբային բարեփոխումների ճանապարհին

24.03.2014

Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարեցների թիվը ավելանում է, իսկ, ըստ կանխատեսումների, աշխատանքային տարիքի բնակչության թիվը նվազելու է: Այս դեպքում անհրաժեշտ է կենսաթոշակային համակարգի մասշտաբային բարեփոխումներ  կատարել:

Ըստ Համաշխարհային Բանկի «Շրջված բուրգ. Կենսաթոշակային ապահովման համակարգերը ժողովրդագրական խնդիրների պայմաններում՝ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում» վերլուծության, կան տարբեր մեթոդներ, որոնցով կարող է կրճատվել կենսաթոշակային համակարգի վրա ճնշումը:

Վերլուծությունում մասնավորապես նշվում է, որ շատ երկրներում տարիքային խմբերը ունեն շրջված բուրգի տեսք, որի ներքևում երիտասարդներն են, իսկ վերևում՝ տարեցները:

Նախկինում՝ երբ արդյունավետ գործում են կենսաթոշակային բաշխողական համակարգը, տարիքային խմբերը ունեին հետևյալ տեսքը.



Այժմ ժողովրդագրությունը փոփոխվել է և բուրգը շրջվել է.



Այս խնդրի լուծման մեթոդներից մեկը կենսաթոշակի անցնելու տարիքի սահմանաչափի վերանայումն է: Իսկ Ինչո՞ւ է այդքան կարևոր շեշտը դնել տարիքի վրա:

Ժամանակի ընթացքում կենսաթոշակային համակարգերը փոփոխվում են. նրանցից շատերը դառնում են ավելի «առատաձեռն» և նպաստում են տարեցների շրջանակում աղքատության կրճատմանը: Օրինակ Գերմանական կենսաթոշակային համակարգի բարեփոխման նախնական փուլում կենսաթոշակի անցնելու տարիքը սահմանված էր 70-ը: Տարիների ընթացքում այն ենթարկվել է տարբեր փոփոխությունների և այժմ առողջ 55 տարեկան գերմանացին՝ ունենալով 30 տարվա աշխատանքային փորձ, կարող է ստանալ կենսաթոշակ:

Չնայած նրան, որ կյանքի միջին տևողությունը աճել է, շատ երկրներում կենսաթոշակի անցնելու տարիքը մնացել է նույնը: Արդյունքում ավելացել է կենսաթոշակային տարիքը, որը տղամարդկանց համար միջինում կազմում է 18 տարի, իսկ կանանց համար՝ 23.5 տարի:

Ստացվում է, որ մեծահասակները կենսաթոշակ են ստանում ավելի երկար ժամանակ և, միաժամանակ, իրենց կենսաթոշակի չափը կարող է հավասարվել աշխատավարձին: Այս համակարգը գործում էր, քանի որ պետությանը սոցիալական վճարներ տրամադրողները ավելի շատ էին կենսաթոշակ ստացողներից: Իսկ մեր օրերում՝ երբ աշխատունակ մարդիկ ավելի քիչ են, այս համակարգը չի կարող շարունակել իր բնականոն աշխատանքը:

Այսօր շատ երկրներում կենսաթոշակային վճարներին բաժին է ընկնում պետական բյուջեի ծախսերի զգալի մասը: Դրա պատճառով էլ երկրները սկսել են վերանայել իրենց կենսաթոշակային համակարգերը: Սակայն դեռ շատ աշխատանք պետք է տարվի՝ դրանք կատարյալին մոտեցնելու համար:

Համաշխարհային բանկի վերլուծությանը կարող եք ծանոթանալ այստեղ:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x