ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Telcell-ը միացել է ֆինանսների նախարարության e-payments առցանց վճարումների համակարգին

24.03.2014

Telcell վճարային համակարգը միացել է ՀՀ ֆինանսների նախարարության e-payments պետական վճարումների էլեկտրոնային համակարգին: Այժմ հնարավոր է պրոցեսինգային կենտրոնին միացած ավելի քան 1200 վճարման կետերից յուրաքանչյուրից վճարել վարչական տուգանքները, հյուպատոսական վճարները, պետական տուրքերը, հարկային պարտավորությունները, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների դիմաց կատարվող վճարումները:

«2014 թվականի համար ծրագրել էինք կազմակերպել պետական վճարումների, հարկերի, տուգանքների վճարումը մեր տերմինալների միջոցով: Քանի որ տերմինալներից օգտվողները չափազանց պահանջկոտ են ծառայությունների որակի եւ արագության հանդեպ, մեր առջեւ դրված խնդիրը դյուրին չէր: Ծրագրի տեխնիկական գնահատումից հետո պարզ դարձավ, որ e-payments համակարգին միանալը խնդրի առավել ժամանակակից եւ արդյունավետ լուծումն է:»- ասել է «Թել-Սել» ՓԲԸ տնօրեն Արամ Ազատյանը:

Պետական վճարումների e-payments առցանց համակարգը գործում է արդեն երկու տարի՝ հնարավորություն տալով քաղաքացիներին առցանց եղանակով առանց աշխատանքից կտրվելու և լրացուցիչ ժամանակ վատնելու կատարել անհրաժեշտ վճարումները:

Սկզբնապես այս համակարգի միջոցով հնարավոր էր վճարել պետական տուրքերը, տեղական տուրքերը, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների համար գանձվող վճարները, ինչպես նաև վարչական տուգանքները:

Միևնույն ժամանակ e-payments-ը մշտապես համալրվում է նոր ծառայություններով և գործիքներով: 2013 թվականին հնարավորություն տրվեց անհատ ձեռներեցներին, մանր ու միջին ձեռնարկատերերին այս համակարգով վճարել հարկերը: Համակարգն ընդունում է նաև համայնքային վճարումներ, օրինակ՝ գույքահարկ, հողի հարկ, աղբահանության վճարներ: Այժմ այս ծառայությունից կարող են օգտվել Երևան, Գյումրի և Վանաձոր քաղաքների բնակիչները, առաջիկայում նախատեսվում է ներառել նաև մյուս համայնքները:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x