ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Angry Birds-ի հեղինակների եկամուտը տասնապատկվել է

09.05.2012

Փորձագետները բջջային հեռախոսների համար Angry Birds խաղերի նախագծող ֆիննական Rovio Entertainment ընկերությունը գնահատել են $9 մլրդ։

«Բարկացած թռչունների» խաղի հեղինակների տարեկան եկամուտներն աճել են 10 անգամ։ 2011թ. Rovio Entertainment-ի մինչև հարկումը շահույթը կազմել է $62,4 մլն։ Բջջային բոլոր հարթակներում ընկերությունն ունի ամսական մոտ 200 մլն ակտիվ օգտագործող, գրում է բրիտանական The Daily Telegraph-ը։

Միաժամանակ՝ 2011թ. վերջին Angry Birds-ի ներբեռնումների թիվը 648 մլն էր։ Խաղի վերջին տարբերակը՝ «Angry Birds-ը տիեզերքում», 35 օրվա ընթացքում ներբեռնել է ավելի քան 50 մլն անգամ։

Rovio Entertainment-ը մտադիր է նաև մուլտֆիլմաշար թողարկել, ինչպես նաև  Angry Birds-ի մոտիվներով մուլտիպլիկացիոն լիամետրաժ արտադրանք։ Այս նկատառումներից ելնելով՝ 2012թ. Rovio-ն Ֆինլանդիայում ձեռք է բերել անիմացիոն ստուդիա, սակայն մուլտերի թողարկման հստակ ժամկետը դեռ չի նշվում։ Ընկերության ներկայացուցիչ Էնդրյու Ստալբոուն անցած տարի The Telegraph-ին հայտարարել էր, որ թռչունների մուտքը մեծ էկրան նախանշված է 2014թ.։

Ընկերությունը, որ նաև խաղի հերոսների կերպարներով փափուկ խաղալիքներ է արտադրում և Angry Birds-ի հատուկ թեմատիկ այգի է բացել, ընթացիկ տարում մտադիր է նոր արտադրանք թողարկել, որն այս անգամ կապված չի լինի թռչունների հետ։

Նշենք, որ Angry Birds-ն առաջին անգամ թողարկվել է 2009թ. դեկտեմբերին, այն մշակվել է որպես հավելված Apple ընկերության iOS գործառնական համակարգերի համար։ Apple-ի էլեկտրոնային AppStore խանութից խաղի ավելի քան 12 մլն օրինակ ներբեռնումից հետո ընկերությունում որոշել են այն տեղափոխել նաև Android, Symbian, Windows Phone 7, Blackberry Tablet OS 7 և այլ գործառնական համակարգերի վրա։

Աղբյուր` civilnet.am


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x