ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Խելացի փող խելացի «ստարտափների» համար». Հայաստանում է վենչուրային ներդրող Սերգեյ Բելոուսովը

21.03.2014

Այսօր՝ մարտի 21-ին, «Այբ» դպրոցում տեղի ունեցավ հանդիպում հայտնի գործարար և վենչուրային ներդրող Սերգեյ Բելոուսովի հետ: Ս. Բելոուսովը հանդիսանում է Acronis ընկերության հիմնադիրը և գլխավոր տնօրենը, Runa Capital-ի ավագ գործընկերը, Phystech Ventures ընկերության խորհրդատուն և վենչուրային գործընկերը, ինչպես նաև Parallels-ի տնօրենների խորհրդի նախագահը:

Հանդիպումը անցկացվեց «Խելացի փող խելացի «ստարտափների» համար» թեմայով, որի շրջանակում Ս. Բելոուսովը ներկայացրեց իր գործունեության հիմնական ուղիները, ՏՏ ոլորտում ներկայումս գործող ընկերությունների վերաբերյալ իր կանխատեսումները, ինչպես նաև խոսեց այս ոլորտի հիմնական ռիսկերի մասին:

Ս. Բելոուսովը նշեց, թե ինչպես պետք է ներկայացնել ծրագրերը ֆոնդերին, որպեսզի կարողանան ֆինանսավորում ստանալ: Մասնավորապես, նա նշեց, որ ամենակարևորը թիմն է և նախագծերի մեծամասնությունը տապալվում են թիմում անհամաձայնությունների պատճառով: Բացի լավ ու մոտիվացված թիմ ունենալուց անհրաժեշտ է թիմում լինի լիդեր և պետք է, որ այն լինի 1-ը: Ըստ Բելոուսովի «ստարտափներում» ներդրումներ կատարելիս հենց սա է ամենամեծ ռիսկը:

Նա նշեց, որ կա 3 ձև՝ ներդրողի հետ շփվելու համար, որից 2-ը սխալ ձևեր են: Առաջինը դա ներդրողի հետ ընդհանրապես չշփվելն է, ինչը սխալ է, քանի որ վերջինիս անհրաժեշտ է ինֆորմացիա կատարված և կատարվող աշխատանքի մասին:

Երկրորդը այն է, որ ձեռնարկատերերը ակնկալում են նառնալ ներդրողների ընկերը և սպասում են խորհուրդների: Սակայն պետք չէ մոռանալ, որ յուրաքանչյուր ներդրող բիզնեսմեն է և ակնկալում է շահույթ ստանալ: Եթե ներդրվել է օրինակ 1 միլիոն դոլար, ապա ակնկալում է 10 միլիոնը ստանալ:

Երրորդ տարբերակը այն է, որ ձեռնարկատերը պետք է իրազեկի, ստիպի հավատալ իր ծրագրին և «քաշի» ներդրողին դեպի իրեն: Ինչպես հասկացանք այս 3-րդ տարբերակն է ճիշտ մոտեցումը, որ շատ դժվար պրոցես է:

Իր ելույթի վերջում Ս. Բելոուսովը նշեց, որ ՏՏ ոլորտում միշտ կան մրցակիցներ և յուրաքանչյուր ոք ով ամբողջովին չի նվիրվում աշխատանքին, շատ մեծ հավանականությամբ հաջողության չի հասնում:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x