ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՎՏԲ-Հայաստան Բանկն ավելացրել է կանոնադրական կապիտալը

21.03.2014

«ՎՏԲ Բանկ» ԲԲԸ ամբողջ ծավալով գնել է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ հավելյալ թողարկված արժեթղթերը 7 մլրդ ՀՀ դրամ արժողությամբ: Արդյունքում «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ կանոնադրական կապիտալը կազմել է 20,8 մլրդ ՀՀ դրամ: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ մասնաբաժինը «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ կապիտալում մնացել է անփոփոխ` 100%:

Կապիտալիզացիայի մակարդակի բարձրացումը կնպաստի բանկի աճի տեմպերի պահպանմանը և վարկային պորտֆելի ծավալների ավելացմանը, ինչպես նաև մասնաճյուղային ցանցի ընդլայնմանը:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսևը նշել է.- «ՎՏԲ-Հայաստան Բանկը ցուցաբերում է կայուն աճ: 2013թ. Դեկտեմբերի 31-ի դրությամբ բանկի ակտիվները հասել են 303.6 մլրդ ՀՀ դրամի, ինչը 90.5 մլրդ դրամով ավել է 2012թ. արդյունքներից»:

«Բանկի կանոնադրական կապիտալի ավելացումը թույլ կտա պահպանել նախորդ տարիների ընթացքում ձեռք բերած աճի տեմպերը և Հայաստանի բանկային հատվածում զբաղեցնել առաջատար դիրքեր ոչ միայն ակտիվ գործարքների ծավալով, այլ նաև սեփական կապիտալի չափով: Այժմ մշակվում է ՎՏԲ խմբի զարգացման նոր ռազմավարություն, որը կորոշի դուստր բանկերի, այդ թվում նաև ՎՏԲ-Հայաստան Բանկի զարգացման հետագա ծրագրերը»,- ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Խորհրդի նախագահ, ՎՏԲ Բանկ ԲԲԸ ավագ փոխնախագահ, դուստր ընկերությունների դեպարտամենտի ղեկավար Միխայիլ Յակունինը:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x