ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Գ. Զաքարյանը Ռուսաստանի տարվա լավագույն բանկիր է ճանաչվել

20.03.2014

Ռուսաստանում կայացաց“Տարվա բանկ” ամենամյա մրցանակաբաշխությունը, որն անցկացվում է Banki.ru պորտալի կողմից: Լավագույն բանկիր ճանաչեց Յունիբանկի Խորհրդի նախագահ և ռուսաստանյան Յունիաստրում բանկի նախագահ Գագիկ Զաքարյանը:
- Թույլ տվեք շնորհավորել Ձեզ “Տարվա բանկիր-2013” մրցանակի կապակցությամբ: Ռուսաստանի լավագույն բանկիրի կոչումը Ձեզ շնորհվում է արդեն երրորդ անգամ: Դուք արժանացել եք նաև ֆինանսական աշխարհի մի շարք առաջատար մրցանակների, այդ թվում` “Տարվա մարդ” անվանակարգում: Ո՞րն է Ձեր հաջողության գաղտնիքը:
- Շնորհակալ եմ, ինձ համար շատ հաճելի էր ստանալ այդ մրցանակը ռուսաստանյան բանկային խոշորագույն ինտերնետ պորտալի կողմից: Դա ոչ միայն իմ մրցանակն է, այլ բանկի ողջ անձնակազմի համատեղ աշխատանքի արդյունքը: Մենք դարձանք լավագույնը ուժեղ թիմի, հաճախորդների շնորհիվ, որոնցից շատերն արդեն երկար տարիներ է մեզ հետ են:
Մեր հաջողության բանաձևը շատ պարզ է: Դա աշխատելու և նպատակին հասնելու ունակությունն է: Ինչպես միշտ, մենք փորձում ենք օգտակար լինել բոլորին` հաճախորդներին, գործընկերներին և հասարակությանը: Եթե ուզում ես հասնել արդյունքի, ապա պետք է հստակ հասկանաս քո հաճախորդին և առաջարկես այն ծառայությունները, որոնց կարիքը նա ունի: Ավելին` պետք է կարողանաս ճիշտ կանխատեսել հաճախորդների սպասելիքները: Կրկնակի հաճելի է, որ մեզ մոտ դա ստացվում է: Յունիաստրում բանկին մրցանակ շնորհվեց նաև տարվա առաջարկի համար:

- Ի՞նչ դիրք է գրավում Յունիբանկը հայաստանյան շուկայում:

- Յունիբանկը գործում է արդեն 12 տարի: Մենք կենտրոնացած ենք մանրածախ ուղղության և ՓՄՁ-ների հետ աշխատանքի զարգացման վրա: Ֆիզիկական անձանց և ՓՄՁ-ների վարկավորման ծավալով Յունիբանկը հայաստանյան բանկերի առաջատար հնգյակում, իսկ ժամկետային ավանդների գծով` եռյակում է: Gallup International-ի հետազոտության արդյունքներով, բնակչության ճանաչվածության ցուցանիշով ևս մենք առաջատար բանկերի եռյակում ենք:
Յունիբանկը շարունակում է արձանագրել աճի դրական դինամիկա: 2013թ.-ին կանոնադրական կապիտալն ավելացրեցինք 1,7 մլրդ դրամով: Ներկայումս բանկի ընդհանուր կապիտալը կազմում է ավելի քան 21 մլրդ դրամ, ակտիվները` մոտ 149 մլրդ դրամ:
Այսօր մենք սպասարկում ենք ավելի քան 220 հազար հաճախորդի: Յունիբանկի սպասարկման ցանցը ներառում է 46 մասնաճյուղ, որոնք փուլ առ փուլ անցում են կատարում “մեկ պատուհանի” սկզբունքով աշխատանքին:
Զգալիորեն ընդլայնել ենք միջազգային համագործակցությունը: Դեկտեմբերին IFC-ի և Առևտրի և զարգացման Սևծովյան բանկի հետ կնքեցինք համագործակցության պայմանագիր, որի շրջանակներում բանկին կհատկացվի 10 մլն ԱՄՆ դոլար: Միջոցները կուղղվեն ՓՄՁ-ների վարկավորմանը:

- Յունիբանկն ակտիվ աշխատում է փոքր և միջին բիզնեսի հետ: Ձեր կարծիքով, ինչպիսի՞ աջակցություն է անհրաժեշտ ՓՄՁ-ներին այսօր:

- Կարծում եմ, առաջին հերթին, փոքր և միջին բիզնեսին հարկավոր են մատչելի ֆինանսական միջոցներ: Բիզնեսը կարևորագույն նշանակություն ունի նոր աշխատատեղերի ստեղծման և երկրի տնտեսական աճի համար: Հայաստանում գրանցված ընկերությունների 95% -ը ՓՄՁ-ներ են, որոնք ապահովում են ՀՆԱ-ի մոտ 50%-ը: Մենք մեծ նշանակություն ենք տալիս այս ուղղությանը և զարգացման հետաքրքիր հեռանկարներ տեսնում: Յունիբանկի վարկային պորտֆելը գերազանցում է 113 մլրդ դրամը, որից մոտ 50%-ը բաժին է ընկնում ՓՄՁ-ներին տրամադրված վարկերին: Ամսական ՓՄՁ-ներին հատկացնում ենք միջինը 240 վարկ:

- Սպառողական վարկավորման ուղղությամբ Յունիբանկը, կարելի է ասել, “հեղափոխական” քայլ կատարեց` վարկի հաստատումը կատարելով մեկ րոպեում: Ինչպե՞ ս եք նախատեսում զարգացնել այս ուղղությունը:

- Յունիբանկում իսկապես առավելագույնս պարզեցրել ենք սպառողական վարկի տրամադրման գործընթացը: Հաճախորդին վարկի վերաբերյալ պատասխանը հայտնում ենք վայրկյանների ընթացքում: Մանրածախ բիզնեսում կա երկու կարևորագույն նախադրյալ` արագություն և հարմարավետություն: Հենց այդ նպատակով մանրածախ ուղղության զարգացման մեջ մենք հիմնվում ենք տեխնոլոգիաների վրա: Փաստաթղթերի ծավալուն փաթեթների ներկայացումը, մասնագետի կողմից հայտերի գնահատումը, սուբյեկտիվ մոտեցումները մնացել են անցյալում: Մեր բիզնես-մոդելի հիմքում դրված են նորագույն տեխնոլոգիաները: Հաճախորդի վարկունակության գնահատումն իրականացվում է Salesforce ընկերության CRM համակարգի միջոցով: Այն մեզ հնարավորություն է տալիս օրական ուսումնասիրել ավելի քան 10 000 հայտ և սպառողական վարկի վերաբերյալ պատասխանը հաճախորդին ներկայացնել մեկ րոպեում:
Մինչև տարեվերջ կավտոմատացնենք նաև հիփոթեքի, ավտովարկի և անգամ բիզնես վարկերի հայտերի ուսումնասիրման գործընթացը: Նշեմ, որ հաճախորդը կարող է վարկի հայտը ներկայացնել նաև օնլայն: Այս տարի պլանավորում ենք սպառողական վարկավորման պորտֆելի 25-30% աճ:

- Դուք իրականացնում եք լայնածավալ POS վարկավորում: Փոխվել է արդյոք մոտեցումը ռիսկերի կառավարման համակարգի հանդեպ:

- Իհարկե մենք իրականացնում ենք POS վարկավորում: Դա հենց ժամանակակից մանրածախ վարկավորումն է, որով հետաքրքրված է մեր հաճախորդը: Պարզապես անհրաժեշտ է գործընթացի, այդ թվում` սկորինգային համակարգի ավտոմատացում: Դուք ճիշտ եք, առանց ռիսկերի գրագետ կառավարման այս ուղղության արդյունավետ զարգացում դժվար է ապահովել: Դրանով պայմանավորված փոխվել են հաճախորդի գնահատման տեխնոլոգիաները: Դա պահանջում է զգալի ներդրումներ տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքում, բայց Յունիբանկը կարող է իրեն թույլ տալ նման նախագծի իրականացումը: Պլանավորում ենք ներդնել ռիսկերի մաթեմատիկական մոդելավորման համակարգ, որը հնարավորություն կտա արագ արձագանքել շուկայի փոփոխություններին և կանխատեսել արտաքին և ներքին գործոնների ազդեցությունը բանկի ռիսկերի և եկամտի վրա: Հենց սպառողական վարկերի ուղղությամբ ժամկետանցների ծավալը չի գերազանցում 1%-ը, ինչը, համաձայնեք, լավ ցուցանիշ է:

- Զարգացման ինչպիսի՞ ռազմավարություն է ընտրել Յունիբանկը մոտակա տարիների համար:

- Մենք շեշտը դնում ենք բանկային տեխնոլոգիաների զարգացման վրա, քանի որ դրանից է կախված աշխատանքի արդյունավետությունը: Լուրջ ներդրումներ ենք իրականացնում բիզնես գործընթացների ավտոմատացման ուղղությամբ: Մեր բոլոր տեխնոլոգիաներն ուղղված են հաճախորդների սպասարկման ժամանակի կրճատմանը և ինքնուրույն սպասարկվելու հնարավորության ընձեռմանը: Յունիբանկն արդեն գործարկել է վճարային տերմինալներ վարկերի ինքնուրույն մարման և հաշվի համալրման համար: Նախատեսում ենք, որ շուտով տերմինալներով հնարավոր կլինի կատարել նաև վարկի ձևակերպում և տրամադրում:
Այս տարի մասնաճյուղերում կտեղադրենք նաև “էլեկտրոնային գանձապահներ” սարքերը` ավտոմատացնելով կանխիկ գումարի ընդունման, տրամադրման և պահպանման գործընթացը:
Կշարունակենք նաև բանկային գործիքների օպտիմալացումը: Մենք ձգտում ենք, որպեսզի հաճախորդը, օգտվելով մեկ ծառայությունից, վերադառնա մեկ այլ ծառայությունից ևս օգտվելու: Մեր մոտեցումը դարձել է ավելի հաճախորդամետ, իսկ ծառայությունների տեսականին` առավել պարզ և հասկանալի:
Արդեն գիտեք, որ Յունիբանկը գործարկել է սեփական պրոցեսինգային կենտրոն և հանդիսանում է Visa և Mastercard միջազգային վճարային համակարգերի անդամ, թողարկում է ArCa լոկալ քարտեր: Ընդհանուր առմամբ բանկի կողմից թողարկված քարտերի քանակը գերազնցում է 176 հազարը:
Իհարկե, մենք կշարունակենք ընդլայնել համագործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ: IFC-ն Յունիբանկին կհատկացնի նաև 5 մլն ԱՄՆ դոլար սահմանաչափով վերականգնվող վարկային գիծ, որը կուղղվի առևտրի խթանմանն ու փոքր և միջին ձեռնարկությունների շրջանառու միջոցների համալրմանը: Ի դեպ, IFC-ն Յունիբանկին մատուցում է նաև խորհրդատվական ծառայություններ ռիսկերի կառավարման միջազգային փորձի ներդրման ուղղությամբ:

- Զարգացնու՞ մ է արդյոք Յունիբանկը սոցիալական պատասխանատվության ուղղությունը և Ձեր կարծիքով, այն ինչ կերպ պետք է արտահայտվի:

- Կարծում եմ, յուրաքանչյուր խոշոր կազմակերպություն պետք է գիտակցի իր պատասխանատվությունը հասարակության առջև: Հասարակության սպասելիքներն էլ մեր բանկից ավելին են` հաշվի առնելով գործունեության ծավալներն ու նշանակությունը: Մեր գործունեությունը միանշանակ ուղղված է ի շահ հասարակությանը: Բանկն ակտիվորեն ընդլայնում է մասնաճյուղային ցանցը, իսկ դա նոր աշխատատեղերի ստեղծում է, նոր փոխանցումներ պետբյուջե: Յունիբանկն ընդգրկված է Հայաստանի 100 խոշորագույն հարկատուների ցուցակում:
Յունիբանկը հայտնի է իր բարեգործական և հովանավորչական ծրագրերով: Մենք ակտիվ մասնակցություն ենք ունեցել “Նվիրիր կյանք” և “Հայաստան” համահայկական հիմնադրամների միջոցառումներում, աջակցություն ցուցաբերել “Էրեբունի-Երևան” տոնակատարությանը: Մենք սկսեցինք իրականացնել դպրոցների բարեկարգման ծրագիր, դարձանք Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի հովանավոր:
Սերտորեն աշխատում ենք երաժիշտների և երգիչների հետ: Ավանդույթի համաձայն, բանկի ծննդյան օրը համերգներ են կազմակերպվում մեր հաճախորդների և գործընկերների համար: Շատ ջերմ հարաբերություններ են Ջիվան Գասպարյանի հետ: Մենք միշտ ուրախ ենք օգտակար լինել հանրապետական նախագծերի իրականացման գործում, կամ աջակցություն տրամադրել այն տաղանդավոր անձանց, որոնք դրա կարիքը ունեն:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x