ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


“TÜV Rheinland” -ը վերահաստատեց Ամերիաբանկի համապատասխանությունը ISO 9001:2008 որակի ստանդարտին

20.03.2014

 Գերմանական “TÜV Rheinland” միջազգային հեղինակավոր ընկերությունն արդեն հինգերորդ տարին անընդմեջ իրականացրեց հերթական տարեկան աուդիտ` ստուգելու Ամերիաբանկի գործունեության համապատասխանությունը ISO 9001:2008 Որակի կառավարման միջազգային ստանդարտին:
“TÜV Rheinland” -ի աուդիտորը`Մարկ Զեյնունը, ով հանդիսանում է ընկերության հայաստանյան և լիբանանյան տնօրենը, բարձր գնահատեց 2013թվականին Ամերիաբանկի կողմից իրականացրած ծրագրերը` ուղղված Որակի կառավարման համակարգի կատարելագործմանն ու զարգացմանը և վերահաստատեց Բանկի գործունեության համապատասխանությունը ISO 9001:2008 Որակի կառավարման միջազգային ստանդարտին:
Ինովացիաների և որակի բաժնի ղեկավար Արթուր Համբարձումյանը նշեց. «Անցած մեկ տարվա ընթացքում Բանկի կողմից իրականացվել են մի շարք միջոցառումներ, որոնք ուղղված էին ներդրված Որակի կառավարման համակարգի կատարելագործմանը և զարգացմանը: Մասնավորապես վերանայվել և կատարելագործվել են մանրածախ վարկավորման բիզնես գործընթացները` շեշտը դնելով հաճախորդներին արագ և բորձրորակ սպասարկելու վրա, մեծածավալ աշխատանքներ են կատարվել գործընթացների ավտոմատացման ուղղությամբ, մշակվել և ներդրվել են մի շարք նոր ծառայություններ, ինչպես նաև իրականացվել է շուրջ 160 բարելավում գործող գործընթացներում և համակարգերում: Այս ամենը վկայում է, որ Ամերիաբանկը չի սահմանափակվում միայն ISO 9001:2008 ստանդարտով պահանջվող նվազագույն միջոցառումների իրականացմամբ, այլ ներդնում է այնպիսի գործիքներ և կիրառում այնպիսի մեթոդներ, որոնք բխում են Բանկի ռազմավարական պլանով նախատեսված զարգացման նպատակներից և կորպորատիվ կառավարման սկզբունքներից»


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x