ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Չինաստանը իրանական նավթը սկսել է յուանով գնել

09.05.2012

Չինաստանը սկսել է իրանական նավթի դիմաց վճարել յուանով։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Իրանի արտգործնախարարությանը։ Իրանը, իր հերթին, այս գումարով վճարում է Չինաստանից ներկրվող ապրանքների դիմաց։

Ըստ Financial Times-ի՝ Իրանը Չինաստանին նավթը  յուանով է վաճառում արդեն մի քանի ամիս շարունակ։ Ընդ որում՝ չինական արժույթը Իրանն ստանում է ռուսական բանկերով։ Ուշագրավ է, որ չինական մի շարք խոշոր բանկեր՝ այդ թվում  Bank of China-ն հրաժարվել են համագործակցել Իրանի հետ՝ միջազգային պատժամիջոցներից խուսափելու նպատակով։

Այս տարի փետրվարին նաև հայտնի էր դարձել, որ Իրանը Հնդկաստանին թույլ  է տվել գնվող նավթի 45%-ի դիմաց վճարել հնդկական ազգային արժույթով՝ ռուպիով։ Մինչ այդ Հնդկաստանը Իրանից գնվող նավթի 80%-ի դիմաց վճարում էր եվոյով կամ դոլարով։ Փոխանցումները կատարվում էին թուրքական  Turkiye Halk Bankasi բանկով։

Պեկինը և Նյու Դելին հրաժարվել են կրճատել Իրանից էներգակիրների ներկրման ծավալները՝ չնայած ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից Թեհրանի նկատմամբ սահամանված պատժամիջոցներին։ Արևմտյան երկրները, իրենց հերթին, ճնշում են գործադրում այս երկրների վրա՝ իրանական նավթի գնման ծավալները նվազեցնելու նպատակով։ Հնդկաստանը Իրանին դոլարով և եվրոյով վճարելու հարցում առերեսվում է խնդիրների, քանի որ Իրանի նկատմամբ գործում են ֆինանսկան պատժամիջոցներ, որոնց համաձայն՝ լիովին դադարեցվում են ֆիանսական գործարքները իրանական բանկերի հետ։

Սահմանված պատժամիջոցների համաձայն՝ ԱՄՆ-ը և ԵՄ-ն լիովին դադարեցնում են Իրանից նավթի գնումը, իսկ ավելի վաղ ստորագրված պայամանգրերը հուլիսի 1-ից չեղյալ են հայատարարվում։ Իրանը, իր հերթին, արդեն դադարեցրել է մի շարք եվրոպական երկրներ նավթի մատակարարումը։

Հիշեցնենք, որ Արևմուտքի կողմից Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները պայմանավորված են իրանական միջուկային ծրագրով։ Թեհրանը պնդում  է, որ միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում, մինչդեռ ըստ Արմուտքի դրա նպատակը միջուկային զենքի ստեղծումն է։

Աղբյուր` civilnet.am


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x