ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Մեդվեդևը դարձավ Ռուսաստանի վարչապետ

09.05.2012

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց վարչապետի պաշտոնում Դմիտրի Մեդվեդևի նշանակման մասին հրամանագիրը, հաղորդում է «Ռիա Նովոստի»-ն։

Մայիսի ութին  ՌԴ Պետդուման արտահերթ նիստում կողմ էր քվեարկել Ռուսաստանի վարչապետի պաշտոնում Մեդվեդևի հաստատմանը։

Նրա նշանակմանը կողմ էր քվեարկել 299 պատգամավոր՝ անհրաժեշտ 226-ի փոխարեն, դեմ՝ 144-ը. ոչ ոք ձեռնպահ չէր մնացել։

Վլադիմիր Պուտինը ՌԴ վարչապետի պաշտոնի համար Մեդվեդևի թեկնածությունը Պետդումա էր ներկայացրել  իր երդմնակալության արարողությունից անմիջապես հետո։

Համաձայն Ռուսաստանի Սահմանադրության՝ այժմ նոր վարչապետը պետք է մեկ շաբաթվա ընթացքում պետության ղեկավարին ներկայացնի գործադիր իշխանության դաշնային մարմինների կառուցվածքի մասին առաջարկներ։ Վարչապետը փոխվարչապետերի և դաշնային նախարարների թեկնածությունները նույնպես ներկայացնում է նախագահին։


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x