ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ»-ը բարձրացնում է իր աշխատակիցների մասնագիտական որակավորումը

14.03.2014

2013թ. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ կադրային քաղաքականությունն ուղղված է եղել անձնակազմի մասնագիտական մակարդակի բարձրացմանն ու արդյունավետ աշխատանքի համար բարենպաստ պայմանների ապահովմանը: Տարեվերջի դրությամբ Բանկում աշխատում էր թվով 487 աշխատակից (215-ը Գլխամասային գրասենյակում և 272-ը` մասնաճյուղերում), ընդ որում` անձնակազմի թվաքանակը 2013 թվականում աճել է 6,5%-ով:
Բանկում ամեն տարի անցկացվում է անձնակազմի կանոնավոր գնահատում, որը թույլ է տալիս գնահատել աշխատակցի կատարած աշխատանքը և որոշել նրա գիտելիքների զարգացման աստիճանը: 2013թ. կանոնավոր գնահատման արդյունքներով 20 աշխատակից ստացել են պաշտոնի առաջխաղացում և 119 աշխատակից` պաշտոնային դրույքաչափի բարձրացում: 2013թ. ընթացքում Բանկը պարբերաբար կազմակերպել է սեմինարներ` ուղղված աշխատակիցների վերապատրաստմանն ու որակավորման բարձրացմանը: Արտաքին կազմակերպություններում անցկացված վերապատրաստումների թիվը կազմել է 108, որից 96` Հայաստանի Հանրապետությունում, իսկ մնացածը` արտերկրում: Հատուկ ուշադրույթյուն է դարձվել Բանկի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների վերապատրաստմանը` ISO 9001:2008 Որակի կառավարման համակարգի միջազգային ստանդարտներին համապատասխան, ինչպես նաև Բանկի բոլոր մասնաճյուղերի աշխատակիցների վերապատրաստմանը` ISO 27001:2005 Տեղեկատվական անվտանգության ստանդարտներին համապատասխան: Բացի այդ,   ստորաբաժանումների ղեկավարների և առաջատար մասնագետների կողմից անցկացվել է 18 կենտրոնացված սեմինար` նվիրված Բանկում գործող ներքին կանոնակարգերին ու ընթացակարգերին: Յուրաքանչյուր աշխատակցի համար մշակվել են զարգացման անհատական ծրագրեր, որոնք ներառում են 2014 թվականի համար առաջադրված նպատակներն ու խնդիրները:
Այս ամենը հնարավորություն է տալիս էապես բարձրացնել Առէկսիմբանկի աշխատակիցների որակավորումն ու մասնագիտական պատրաստվածությունը, ինչպես և հաճախորդների սպասարկման որակը:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x