ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Արմեն Գևորգյանը կմասնակցի ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

14.03.2014

Հայաստանի փոխվարչապետ՝ Արմեն Գևորգյանը, այսօր  Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ տնտեսական խորհրդի 61-րդ նիստին:
Տարածքային կառավարման նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված  են ԱՊՀ մասնակից երկրների տնտեսական փոխգործակցության տարբեր բնագավառներին վերաբերող  մեկ տասնյակից ավելի  հարցեր: Մասնավորապես` կքննարկվեն ԱՊՀ մասնակից երկրների տրանսպորտային անվտանգության ապահովման ոլորտում տեղեկատվական փոխգործակցության մասին համաձայնագրի, ԱՊՀ-ում ապրանքների ծագման երկրների որոշման կանոնների մասին համաձայնագրում առաջարկվող  փոփոխությունների նախագծերը,   հաշվետվություններ եւ զեկույցներ կներկայացվեն ԱՊՀ երկրների ինովացիոն համագործակցության  միջպետական ծրագրով  2013 թ. համար նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքի եւ  ծրագրի իրականացման  2012-2014թթ. համալիր միջոցառումների,   աուդիտորական ծառայությունների շուկայի իրավիճակի եւ աուդիտի միջազգային չափանիշները ԱՊՀ երկրներում կիրառելու մասին: Նիստի մասնակիցները կանդրադառնան  ֆինանսաբյուջետային եւ  կազմակերպական այլ հարցերի:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x