ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Aviva-ի ղեկավարը հեռանում է բոնուսների պատճառով

09.05.2012

Aviva միջազգային ապահովագրական խմբի ղեկավար Էնդրյու Մոսն այս շաբաթ կլքի իր պաշտոնը։

Մեծ Բրիտանիայի երկրորդ ամենախոշոր ապահովագրական ընկերության՝ Aviva-ի ղեկավարի պաշտոնաթողության պատճառները չեն հրապարակվում։

Հատկանշական է, որ մոտ մեկ շաբաթ առաջ ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովը չէր հաստատել Մոսի պարգևավճարները։ Aviva-ի թոփ մենեջերի պարգևավճարների բարձրացմանը դեմ էր քվեարկել բաժնետերերի 54%-ը։ Համանման դեպքերում ժողովի որոշումները խորհրդատվական բնույթ են կրում, սակայն սովորաբար դրանք կատարվում են։

Ընկերության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել տնօրենների խորհրդի անդամ Ջոն Մակֆառլանը։ Ընկերությունն արդեն սկսել է նոր ղեկավարի որոնման աշխատանքները։ Aviva-ի հաղորդագրության համաձայն՝ Մակֆառլանն անձամբ ֆինանսների կառավարման մեծ փորձ ունի. 2008թ. ղեկավար պաշտոն է զբաղեցրել Royal Bank of Scotland-ում, իսկ մինչ այդ՝  ավստրալական ANZ-ում։

Նշենք, որ Aviva-ն համաշխարհային հինգ խոշորագույն ապահովագրողներից է։ Ընկերության գործունեության գլխավոր ոլորտը կյանքի երկարաժամկետ ապահովագրությունն է և կենսաթոշակային ապահովագրությունը։

Աղբյուր` civilnet.am


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x