ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Առէկսիմբանկը շարունակում է համագործակցել VISA միջազգային համակարգի հետ

13.03.2014

2014 թվականին «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն շարունակելու է ակտիվ համագործակցել VISA միջազգային համակարգի հետ:

Այդ մասին հայտարարեց «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ Ռուբեն Խաչատրյանը: «Համագործակցության տարիներից ի վեր` սկսած 2002թ-ից Առէկսիմբանկը թողարկել է մոտ 102 հազար VISA միջազգային վճարային քարտ: Միայն 2013թ. ընթացքում թողարկված VISA քարտերի քանակը կազմել է 12000, Բանկի քարտերով այլ բանկերի առևտրային կետերում իրականացված շրջանառության աճը 2012թ. համեմատ կազմել է 25%, իսկ Բանկի առևտրային կետերում` 23%: Ակտիվորեն է զարգանում նաև  վճարային քարտերի սպասարկման կետերի հատվածը: 31.12.2013թ. դրությամբ գործում է 78 բանկոմատ, 39 կանխիկացման կետ, 249 առևտրային տերմինալ, ինչպես նաև 26 վիրտուալ տերմինալ:»

Այսօր «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն հանդիսանում է Հայաստանի բանկային համակարգի առաջատարներից մեկը քարտային բիզնեսում: Բանկի հաճախորդները կարող են օգտվել նորագույն տեխնոլոգիաներից և ծառայություններից, այդ թվում`   

 - «e-bank» համակարգի միջոցով բանկային և քարտային հաշիվների հեռակա հասանելություն (հաճախորդների հեռակա սպասարկման համակարգ), բանկոմատների միջոցով կոմունալ վճարումների ընդունում և այլն,

 - «Տելեքարդ» ծառայության տրամադրում, որը հնարավորություն է տալիս SMS-հաղորդագրությունների միջոցով ստանալ տեղեկատվություն քարտով իրականացված գործարքների, քարտային հաշվի մնացորդների, վերջին հինգ գործարքների, քարտի կարգավիճակի փոփոխության, օրական սահմանաչափի հաստատման կամ փոփոխության վերաբերյալ,

 - «քարտից քարտ» փոխանցումներ, որոնք հնարավորություն են տալիս օրվա ցանկացած պահի կատարել արագ դրամական փոխանցումներ Հայաստանի և Ռուսաստանի միջև` ԳՊԲ (ԲԲԸ) և Առէկսիմբանկի բանկոմատների միջոցով,

 - դրամական փոխանցումների վճարում` քարտային հաշվին փոխանցելու միջոցով,  

 - «ինտերնետ-էքվայրինգ» ծառայությունը, որը Visa և MasterCard քարտապաններին հնարավորություն է տալիս աշխարհի ցանկացած կետից արագ և հեշտությամբ վճարել ապրանքների և ծառայությունների դիմաց` ցանկացած օնլայն-խանութում:  

Հիշեցնենք, որ Առէկսիմբանկը հանդիսանում է միջազգային VISA, MasterCard և ARCA լոկալ վճարային համակարգերի լիիրավ անդամ: Բանկը թողարկում է VISA Electron, VISA Classic, VISA Gold, VISA Business, Maestro, MasterCard Standard և MasterCard Gold տիպի քարտեր, ինչպես նաև ARCA համակարգի երկու պրոդուկտ`Сlassic և ARCA-կենսաթոշակային քարտեր:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x