ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


2014թ. աշխարհի երիտասարդ միլիարդատերերի տասնյակը

12.03.2014

Ամերիկյան հեղինակավոր Forbes հանդեսի հրապարակած 2014թ. ամենաերիտասարդ միլիարդատերերի վարկանիշային աղյուսակում ներառված է 40 տարեկանը չլրացած 31 մարդ, որում ընդգրկված

 միլիարդատերերն իրենց հորիզոնականները զբաղեցրել են ոչ թե ըստ ունեցած կարողության, այլ ըստ տարիքի։ Այդ իսկ պատճառով այս տարվա ամենամյա վարկանիշային աղյուսակից դուրս են մնացել Google ընկերության համահիմնադիրներ Սերգեյ Բրինն ու Լարի Փեյջը, ովքեր դարձել են 40 տարեկան,  նշում է forbes.ru-ն:

1. Պերենա Քեյը՝ 1.3 մլրդ դոլար։ Քեյին է պատկանում Logan Property Holdings-ի բաժնետոմսերի 85%-ը։ Բացի այդ, նա ընկերության տնօրենների խորհրդի անդամ է։ Քեյը Լոնդոնի համալսարանում տնտեսագիտության ու ֆինանսների գծով բակալավրի աստիճան է ստացել։

2. Դասթին Մոսկովից՝6.8 մլրդ դոլար: Facebook սոցկայքի համահիմնադիր 30-ամյա Մոսկովիցն է։

3. Մարկ Ցուկերբերգ՝ 28.5 մլրդ դոլար: Facebook-ի 29-ամյա համահիմնադիր ու գործադիր տնօրեն է։

4.Անտոն Կատրեյն-կրտսեր՝1.35 մրդ դոլար։ Աշխարհում ալեհավաքի խոշորագույն ու ամենահին արտադրողի՝ Kathrein-Werke AG ընկերության 29-ամյա տնօրեն Անտոն Կատրեյնի կարողությունը գնահատվել է:

5. Դրյու Հյուսթոն՝ 1.2 մլրդ դոլար: Dropbox-ի 30-ամյա համահիմնադիր ու գործադիր տնօրենը վարկանիշային աղյուսակի նորեկն է:

6. Ալբերտ ֆոն Տուրն Տակսիս՝ 1.8 մլրդ դոլար: 30-ամյա կոմսն առաջին անգամ հայտնվել է Forbes-ի միլիարդատերերի վարկանիշային աղյուսակում դեռևս 8 տարեկանում, սակայն նա պաշտոնապես ժառանգել է իր կարողությունը 2001թ.՝ դառնալով 18 տարեկան։

7.Սքոթ Դունկան` 6.3 մլրդ դոլար: 31-ամյա Սքոթ Դունկանն ԱՄՆ-ի ամենացանկալի փեսացուներից է, ով իր կարողությունը ժառանգել է գործարար հորից։

8. Էդուարդո Սավերին` 4.1 մլրդ դոլար: 31-ամյա Սավերինը, ով Facebook-ի համահիմնադիրներից է, եղել է նախագծի առաջին ներդրողն ու ֆինանսական տնօրենը։

9. Յան Հուեյան` 6.9 մլրդ դոլար: Չինաստանի ամենահարուստ կինը՝ 32-ամյա Յան Հուեյանը, Country Garden ընկերության փոխնախագահն է։

10. Ֆահդ Հարիրի`1.2 մլրդ դոլար է։ Լիբանանի սպանված վարչապետ Ռաֆիկ Հարիրիի 33-ամյա կրտսեր որդին հոր մահից հետո ժառանգել է Saudi Oger կոնգլոմերատի բաժնետոմսերը։


 


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x