ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ամերիաբանկի VISA քարտերով դեպի 2014թ. ֆուտբոլի աշխարհի առաջնություն

12.03.2014

FIFA World Cup Brazil TM-ը Visa վճարային համակարգի աջակցությամբ, 2014թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնությանն ընդառաջ, հանդես է գալիս հատուկ առաջարկով. միայն Ամերիաբանկի Visa քարտերով կատարելով անկանխիկ վճարումներ, քարտապանները հնարավորություն կստանան մասնակցելու Բրազիլիայում կայանալիք 2014թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությանը:
Ամերիաբանկը կազմակերպում է խաղարկություն իր Visa քարտապանների համար, որոնք ս.թ. մարտի 10-ից մինչև ապրիլի 30-ը ներառյալ Visa քարտերով կկատարեն առնվազն 200,000 ՀՀ դրամի կամ դրան համարժեք արտարժույթով անկանխիկ վճարումներ (բացառությամբ`կոմունալ վճարումները և քարտից քարտ փոխանցումները): Նշենք, 200,000 ՀՀ դրամ նվազագույն շեմը կարող է ապահովվել և' կուտակային, և' միանվագ եղանակով:
Խաղարկությունը տեղի կունենա 2 փուլով` հետևյալ պայմաններով: Մասնավորապես, 2-րդ փուլին` վիճակահանությանը, կմասնակցի առավելագույն քանակությամբ գործարքներ իրականացրած 300 քարտապան:
Խաղարկվելու է երկու ուղեգիր`յուրաքանչյուրը երկու անձի համար, ինչպես նաև` Visa-ի և FIFA-ի ապրանքանիշով մոտ 300 այլ մրցանակ:
Խաղարկությունը կկայանա մայիսի 7-ին, ժամը 12:00-ին Ամերիաբանկի գլխամասային գրասենյակում` զանգվածային լրատվամիջոցների ներկայությամբ, վիճակահանության միջոցով:
Խաղարկության արդյունքում` Ամերիաբանկի այն քարտապանը, ում անունն առաջինը դուրս կբերվի վիճակահանության արկղից, հնարավորություն կունենա մասնակցելու ս.թ. հունիսի 16-ից մինչև 19-ը Ֆորտալեզայում կայանալիք ֆուտբոլային խաղին: Երկրորդ քարտապանը կմասնակցի ս.թ. հունիսի 30-ից մինչև հուլիսի 3-ը Սալվադորում կայանալիք ֆուտբոլային խաղին:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x