ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հայաստանին կտրամադրվի 127.6 միլիոն դոլարի վարկ

11.03.2014

Արտարժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը հաստատել է 127.6 միլիոն դոլար ծավալով ընդլայնված վարկավորման ծրագիրը (Extended Fund Facility):

Ծրագրի շրջանակում Հայաստանին կտրամադրվի շուրջ 18.2 միլիոն դոլար, որը կուղվի կառավարության կողմից մշակված տնտեսական ծրագրի ֆինանսավորմանը: Մնացած գումարը կտրամադրվի կիսամյակային ուսումնասիրություններից հետո:

Ծրագիրը նախատեսված է աջակցելու տնտեսական աշխուժության ապահովմանը, աղքատության նվազեցման ծրագրերի իրագործմանը, գնաճի կայունացմանը, ֆինանսական և արտաքին խոցելիության կրճատմանը:

«2010-2013 թվականների Հայաստանի կատարողականը կայուն ցուցանիշներ է ցույց տվել: Սակայն ինֆլյացիան մնում է անկայուն, ընթացիկ հաշվի դեֆիցիտը՝ մեծ, իսկ աղքատության և գործազրկության մակարդակը դեռ բարձր է: Նոր՝ 38 ամիս ժամկետով ծրագիրը թույլ կտա կառավարությանը հաղթահարել այս խնդիրները»,- նշել է գործադիր տնօրենի տեղակալ Նեմատ Շաֆիկը:

Նշենք, որ ընդլայնված վարկավորման ծրագրերը հանդիսանում են Արտարժույթի միջազգային հիմնադրամի վարկավորման մեխանիզմների մի տեսակը: Դրանք հիմնականում տրվում են 3 տարի ժամկետով և տրանշերով, որոնք վճարվում են կիսամյակային ուսումնասիրություններից հետո: Այս ծրագրին մասնակցելու համար երկրից պահանջվում է որոշ նախապայմանների բավարարում, որից հետո է միայն հաստատվում վարկի չափը և ժամկետը: Յուրաքանչյուր վճարված տրանշից հետո պահանջվող պայմաններն ավելի են խստանում և ներկայացվող հաշվետվություններն էլ ավելի խիստ են ուսումնասիրվում:

ԱՄՀ-ն կարող է վարկ տրամադրել իրեն անդամակցող յուրաքանչյուր երկրի, եթե վերջինս չի կարողանում ծածկել իր կարճաժամկետ ֆինանսական պարտավորությունները:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x