ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ամերիաբանկը առաջարկում է արտոնյալ պայմաններով ծառայություններ

10.03.2014

«Ամերիաբանկ»-ը բացեց իր հերթական մասնաճյուղը Երևան քաղաքում (հասցե`ք. Երևան, Արշակունյաց 34/3): Իր գործունեությունը ծավալելով առևտրային մեծ կենտրոնում` մասնաճյուղը հաճախորդների համար առավելագույն հարմարավետություն ապահովելու նպատակով` աշխատելու է հատուկ գրաֆիկով`շաբաթական 7 օր, ժամը 10:00-ից մինչև ժամը 22-ը: Նորաբաց մասնաճյուղում գործում է Express banking ծառայության համար նախատեսված հատուկ անկյունը, որտեղ տեղադրված են ինքնասպասարկման սարքավորումները:

Մասնաճյուղը մատուցելու է Ամերիաբանկի կողմից առաջարկվող բոլոր ծառայություննները:

Բոլոր այն իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնք 2014թ. մարտի 08-ից մինչև 2014թ. հունիսի 08-ն ընկած ժամանակահատվածում հաշիվ կբացեն և կսպասարկվեն Ամերիաբանկի նորաբաց «Արշակունյաց» մասնաճյուղում, կօգտվեն արտոնյալ պայմաններով մի շարք ծառայություններից, մասնավորապես.

1. նոր ֆիզիկական անձի հաշվի անվճար բացում`անկախ արժույթի տեսակից և անվճար միացում Ինտերնետ Բանկինգ համակարգին:

2. Բոլոր պոտենցիալ հաճախորդներին, որոնք հաշիվ կբացեն Ամերիաբանկի նորաբաց «Արշակունյաց» մասնաճյուղում, կտրամադրվի Arca, Visa Electron կամ Maestro պլաստիկ քարտեր անվճար՝ զեղչելով առաջին տարվա սպասարկման վճարը: Եթե հաճախորդը ցանկանա ձեռք բերել Visa/Master Gold կամ Platinum քարտատեսակ՝ սահմանել 50% զեղչ առաջին տարվա սպասարկման համար:

3. Նոր իրավաբանական անձի հաշիվ բացելու դեպքում.

  3.1.1 կազմակերպության 3 ղեկավարներին կտրամադրվի վարկային քարտ` 1 տարվա անվճար սպասարկմամբ: Քարտի տեսակը որոշվում է վարկային սահմանաչափից ելնելով` ըստ սահմանված պայմանների:

  3.1.2 Business քարտի տրամադրում` 1 տարվա անվճար սպասարկմամբ:

  3.1.3 Բանկ-հաճախորդ կամ Ինտերնետ Բանկինգ (մինչև երկու օգտագործող) համակարգի տրամադրում` 1 տարվա անվճար սպասարկմամբ:

4. «Երևան Մոլ» առևտրային կենտրոնի բոլոր աշխատակիցներին և «Երևան Մոլ»-ի խանութների բոլոր աշխատակիցներին կտրամադրվի տարեկան 18% տոկոսադրույքով վարկային գիծ` յուրաքանչյուրին զուտ աշխատավարձի քառապատիկի չափով: Աշխատավարձային քարտերը կտրամադրվեն առաջին տարվա համար առանց սպասարկման վճարի։

Ամերիաբանկը մասնաճյուղերի տեխնիկական բարձր հագեցվածությունն ու սպասարկման որակը համարելով գլխավոր պայման մասնաճյուղերի գործունեության համար` «Արշակունյաց» մասնաճյուղում ևս ներդրել է առաջադեմ ու ժամանակակից տեխնիկական միջոցներ: Կապը Բանկի գլխամասային գրասենյակի հետ, ինչպես և մյուս մասնաճյուղերում, ապահովված է online ռեժիմով:

Մասնաճյուղն իր հարմարավետ դիրքի, ժամանակակից տեխնիկական հագեցվածության, աշխատանքային երկար ժամերի և պրոֆեսիոնալ անձնակազմի միջոցով կապահովի հաճախորդների սպասարկման համար բարենպաստ պայմաններ:








ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x