ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«ASHIB»-ը ստորագրել է 18 մլն դոլարի սինդիկացված վարկի պայմանագիր

05.03.2014

Լոնդոն, Երևան – Սիթի բանկը (որպես «Համակարգող», «Տեղաբաշխող» և «Լիազորված առաջատար կազմակերպիչ») Արդշինինվեստբանկի (Բանկ) հետ նախապատրաստել և ստորագրել է 18 միլիոն ԱՄՆ դոլարի սինդիկացված վարկի պայմանագիր: «Զենիթ» բանկ ԲԲԸ, «Ֆեդերեյթեդ Ինվեստորս» ամերիկյան ֆոնդը, «Լոնդոն ֆորֆեյթինգ» ՍՊ ընկերությունը և «ՎՏԲ բանկ (Գերմանիա)» ԲԸ հանդես են եկել որպես համատեղ առաջատար կազմակերպիչներ: «Ատլանտիկ Ֆորֆեյթինգ» ԲԸ և «Պրոմսվյազբանկ» ԲԲԸ նույնպես միացել են գործարքին` որպես վարկատուներ: Այս գործարքը հայկական ֆինանսական կառույցի հետ կնքված առաջին սինդիկացված վարկն է միջբանկային վարկային շուկայում, որն իրականացվել է առանց բազմակողմ զարգացման գործակալության աջակցության: Արդշինինվեստբանկի դեբյուտային սինդիկացված վարկը կնքվել է հավելյալ բաժանորդագրությամբ` մեծ հետաքրքրություն առաջացնելով ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային բանկերի մոտ: Գործարքի միջոցները կօգտագործվեն Բանկի առևտրային նպատակների համար: Մեկ տարեկան, առանց ապահովվածության տրամադրվող այս վարկի մարումը նախատեսված է պայմանագրային ժամկետի վերջում:
Վարկառուի վերաբերյալ. 2002թ. հիմնված Արդշինինվեստբանկը 2013թ. 4-րդ եռամսյակի դրությամբ ակտիվների մեծությամբ (668 միլիոն ԱՄՆ դոլար) 3-րդ խոշոր բանկն է Հայաստանի բանկային համակարգում: 2013թ. տարեվերջի դրությամբ Արդշինինվեստբանկը սպասարկում է իր հաճախորդներին (մոտ 220 հազար) իր 1,081 աշխատակիցների, 55 մասնաճյուղերի (2-րդ խոշոր մասնաճյուղային ցանցը) և 92 ԱԳՄ-ների միջոցով: Բանկը հիմնականում ներգրավված է կորպորատիվ հաճախորդների և ՓՄՁ ֆինանսավորման ոլորտում, որոնք 2013թ. 4-րդ եռամսյակի դրությամբ կազմում են Բանկի զուտ վարկային պորտֆելի 69%-ը: Արդշինինվեստբանկի 97.23% բաժնետերը հանդիսանում է «Բիզնես ներդրումների կենտրոն» ՍՊԸ, իսկ 2.77%-ը՝ ղեկավարությունը: 2013թ. տարեվերջի դրությամբ երկրի բանկային համակարգում Վարկառուի ակտիվները, վարկային ներդրումները և ավանդները կազմել են համապատասխանաբար 9.2%, 9.6% և 9.4%:
Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ՝ այցելելով       Facebook:ardshininvestbank
Սիթի բանկի վերաբերյալ. Սիթին, հանդիսանալով առաջատար գլոբալ բանկ, ունի մոտ 200 միլիոն հաճախորդների հաշիվներ և գործում է ավելի քան 160 երկրներում: Սիթին իր հաճախորդներին, ընկերություններին, պետական մարմիններին և կազմակերպություններին տրամադրում է ֆինանսական պրոդուկտների և ծառայությունների լայն շրջանակ՝ ներառյալ անհատական բանկային ծառայությունների մատուցում և վարկավորում, կորպորատիվ և ներդրումային գործունեություն, արժեթղթերի բրոքերային ծառայություններ, գործարքային սպասարկում և հարստության կառավարում:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x