ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Պայքար Արցախբանկի և Տոնուս ընկերության միջև

05.03.2014

“Արցախբանկ” ՓԲԸ-ի կողմից 2005թ-ից իրականացվել է “Տոնուս” ընկերության վարկավորում` այդ թվում վերջինիս կողմից Փափազյան 118/1 և Դավթաշեն 46/4 հասցեներում բազմաֆուկցիոնալ բնակելի շենքերի կառուցապատման նպատակով: Կառուցապատման ընթացքում “Տոնուս” ընկերությունը իրականացրել է այդ հասցեներում տարածքների նախնական վաճառք` հանրությանը տարբեր սխեմաներով, առանց օրենքով սահմանված կարգով համապատասխան գրանցման: 2012 թվականից ընկերությունը հայտվնել է ծանր ֆինանսատնտեսկան վիճակում, որի արդյունքում ի վիճակի չի եղել վերադարձնել թե Բանկի և թե հանրության գումարները կամ խոստացված տարածքները: Արդյունքում և Բանկը և քաղաքացիները հայտնվել են մի իրավիճակում, երբ իրենց կողմից ներդրված գումարների ապագան անհասկանալի է, իսկ  “Տոնուս” ընկերությունից որևիցե հարցի լուծման ակնկալում` անիրատեսական:

Այս պայմաններում Բանկը, իր ռեսուրսները օգտագործելով և նպատակ ունենալով նախանշել ստեղծված իրավիճակից իրական ելքի ուղիները, որպեսզի վերադարձվեն գումարները և խոստացված տարածքները, իրականացնում է առկա ֆինանսական, գույքային պահանջների վերլուծություն, ինչպես նաև նախաձեռնել է կառուցապատման որակի համապարփակ փորձաքննություն:
Ընթացիկ ժամանակահատվածում Բանկի կողմից իրականացվող գործողությունները, որոնք կատարվում են քաղաքացիների հետ հանդիպումների և քննարկումների արդյունքում (մեծամասնության հետ, որը շարունակվում է և կանխատեսվում է ավարտել սույն ամսվա մեջ), պարզել են, որ`
քաղաքացիների որոշակի մասը չունեն իրենց կողմից կատարված վճարումների որևիցե հիմքեր կամ առկա  վճարման անդորրագրերը չեն համապատասխանում վճարումներին,
 կան դեպքեր, երբ առկա չեն գույքի ձեռքբերման պայմանագրեր, իսկ այն անձինք, որոնք ունեն նման պայմանագրեր, դրանք չեն գրանցել օրենքով սահմանված կարգով:
Հարկ ենք համարում նշել, որ ներկա պահին Բանկի կողմից տիրապետվող տեղեկատվությունը թույլ է տալիս եզրահանգել, որ առկա է էական հակասություն “Տոնուս” ընկերության` դատարան ներկայացված և Բանկի կողմից հավաքագրվող` քաղաքացիների կողմից տրամադրվող ֆինանսական տեղեկատվության միջև:
Ամբողջական պատկերը հստակեցնելուն պես, Բանկը նոր ի վիճակի կլինի դիտարկել մեխանիզմներ` ստեղծված իրավիճակի կարգավորման համար:

 


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x