ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՀՀ սպառողական շուկայում գնանկում 1,2%-ով

04.03.2014

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է  2014թ. փետրվարին, հունվարի համեմատ, ՀՀ սպառողական շուկայում արձանագրված 1.2% գնանկման վերաբերյալ տեղեկատվություն: Պարենային ապրանքների (ներառյալ` ոգելից խմիչք և ծխախոտ) գները նվազել են 1.8%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 0.3%-ով: Ծառայությունների ոլորտում արձանագրվել է սակագների ընդհանուր մակարդակի 0.5% նվազում:
 2014թ. փետրվարին 2013թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 1.6%-ով, այդ թվում պարենային ապրանքների (ներառյալ` ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 3.2%-ով գներն աճել են, ոչ պարենային ապրանքներինը՝ նվազել 0.6%-ով, ծառայությունների սակագները՝ նվազել 0.2%-ով:
 2014թ. փետրվարին 2013թ. փետրվարի համեմատ սպառողական գներն աճել են 4.6%-ով, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ` ոգելից խմիչք և ծխախոտ)` 3%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 3.3%-ով, ծառայությունների սակագները` 8.5%-ով, իսկ հունվար-փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` համապատասխանաբար 5.1%-ով, 3.6%-ով, 3.3%-ով և 8.8%-ով:  
 Ընթացիկ տարվա փետրվարին 2010թ. համեմատ սպառողական գների աճը կազմել է 20.7%, այդ թվում պարենային ապրանքներինը (ներառյալ` ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 24.8%, ոչ պարենային ապրանքներինը՝ 14.3%, ծառայությունների սակագներինը՝ 16.7%:
 Հանրապետության դիտարկվող բոլոր քաղաքներում 2014թ. փետրվարին, հունվարի համեմատ, սպառողական գները նվազել են 1.5-0.1%-ով, ընդ որում` գնանկման ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Երևան և Հրազդան քաղաքներում:
 Նշենք, որ ըստ գործող մեթոդաբանության` ՀՀ-ում գների դիտարկումը ԱՎԾ-ն կատարել է 2014թ. փետրվարի 1-ին, 10-ին, 20-ին և դրանց մոտակա օրերին Երևան քաղաքում և հանրապետության մարզերի 10 բնակավայրերում` 470 անվանում ապրանք-ծառայությունների գծով:
 Պարենային ապրանքների գներ
 Փետրվարին, հունվարի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 2.2% գնանկում, ինչի վրա անմիջական ազդեցություն է ունեցել մրգի` 8.2%, բանջարեղեն և կարտոֆիլ ապրանքախմբի` 7.7% գնանկումը:
 Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 11-ի գները փետրվարին նվազել են 8.2-0.2%-ով, իսկ 2-ում` աճել 0.1-1%-ով:
 Միրգ ապրանքախմբում 2014թ. փետրվարին 2013թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 6% գնանկում:
 2014թ. հունվարի համեմատ, ինչպես նշվեց, այս ապրանքախմբում գները նվազել են 8.2%-ով, այդ թվում` խնձորի գինը` 17.5%-ով, խաղողինը` 12.9%-ով, նարնջինը` 11.5%-ով, ադամաթզինը` 9.2%-ով, տանձինը` 7.7%-ով, նռանը` 1.6%-ով, մանդարինինը` 1.5%-ով, արքայանարնջինը` 1.1%-ով: Իսկ կիտրոնի գինն աճել է 1.4%-ով:
 Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում մրգի գները նվազել են 15.9-0.3%-ով (գնանկման ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Գյումրիում), իսկ 1-ում արձանագրվել է 1.1% գնաճ: Մայրաքաղաքում մրգի գները նվազել են 9.5%-ով:
 Բանջարեղեն և կարտոֆիլ ապրանքախմբում 2014թ. փետրվարին 2013թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 7.6% գնաճ:
 Հունվարի համեմատ այս ապրանքախմբում 7.7% գնանկումը հիմնականում պայմանավորվել է կաղամբի 19.3%, վարունգի` 15.8%, կանաչ սոխի` 14.9%, սմբուկի` 14.6%, լոլիկի` 14.4%, գլուխ սոխի` 11.8% գնանկումով: Ճակնդեղի գինը նվազել է 5.0%-ով, գազարինը` 3.3%-ով, խառը կանաչեղենինը` 2.6%-ով, սնկինը` 2.1%-ով: Միաժամանակ` կարտոֆիլի գինն աճել է 1.6%-ով, կանաչ պղպեղինը` 1.8%-ով, սխտորինը` 1.8%-ով, բողկինը` 3.9%-ով:
 Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2014թ. փետրվարին հունվարի համեմատ այս ապրանքախմբի գները նվազել են 12.4-0.9%-ով, ընդ որում` գնանկման ամենաբարձր ցուցանիշներն արձանագրվել են Իջևան և Արտաշատ քաղաքներում: Մայրաքաղաքում բանջարեղեն և կարտոֆիլ ապրանքախմբի գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ նվազել է 7.7%-ով:
 Կենդանական և բուսական յուղեր ապրանքախմբում 2014թ. փետրվարին 2013թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 1.3%, իսկ 2014թ. հունվարի համեմատ` 1.7% գնանկում: Վերջինը հիմնականում պայմանավորվել է արևածաղկի բուսական յուղի` 3.4% գնանկումով: Փետրվարին, հունվարի համեմատ, կարագի և մարգարինի գները նվազել են` համապատասխանաբար 1.4% և 0.7%-ով:
 Մսամթերք ապրանքախմբում 2014թ. փետրվարին 2013թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 0.7%, իսկ 2014թ. հունվարի համեմատ` 1.6% գնանկում: Փետրվարին, հունվարի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է տավարի, խոզի և ոչխարի մսերի` համապատասխանաբար 3.5%, 1.7% և 0.6%, աղացած մսի` 1.9%, տավարի փափկամսի` 1.8%, ենթամսամթերքի (տավարի լյարդ, սիրտ)` 1.7%, հավի բդի` 1.1%, այլ մսեղենի (խաշի պարագաներ)` 1% գնանկում:
 Հանրապետության դիտարկված 9 քաղաքներում փետրվարին, հունվարի համեմատ, արձանագրվել է մսամթերքի 2.3-0.1% գնանկում, 1-ում` 1.8% գնաճ, 1-ում էլ պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մայրաքաղաքում մսամթերքի գները նվազել են 2.3%-ով:
 Ձվի հանրապետական միջին գինը 2014թ. փետրվարին 2013թ. փետրվարի համեմատ աճել է 15.6%-ով, իսկ 2014թ. հունվարի համեմատ` նվազել 0.7%-ով:
 Փետրվարին, հունվարի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է հրուշակեղենի` 0.7%, շաքարավազի` 0.5%, հացամթերքի` 0.4%, ձկնամթերքի` 0.3%, այլ մթերքի` 0.3%, ոչ ոգելից խմիչքի` 0.2% գնանկում:
 Կաթնամթերքի գները 2014թ. փետրվարին 2013թ. փետրվարի համեմատ աճել են 9.8%-ով, 2014թ. հունվարի համեմատ` 1%-ով: Վերջինը հիմնականում պայմանավորվել է «Լոռի» և «Չանախ» պանրատեսակների` համապատասխանաբար 1.3% և 3.2% գնաճով: Փետրվարին, հունվարի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է թթվասերի` 0.5%, խտացրած կաթի` 0.7%, «Չեդեր» պանրատեսակի` 0.8% գնաճ:
 Ոգելից խմիչք և ծխախոտ ապրանքախմբում 2014թ. փետրվարին 2013թ. փետրվարի համեմատ արձանագրվել է 7.1%, 2014թ. հունվարի համեմատ` 1.8% գնաճ: Վերջինը մեծապես պայմանավորվել է հայրենական արտադրության ծխախոտի 2% գնաճով:
 Սուրճի, թեյի, կակաոյի գները փետրվարին հունվարի համեմատ աճել են 0.1%-ով:
 Ոչ պարենային ապրանքների գներ  
 Փետրվարին, հունվարի համեմատ, ոչ պարենային ապրանքների շուկայում, ինչպես վերը նշվեց, արձանագրվել է 0.3% գնանկում, ինչը մեծապես պայմանավորվել է մշակույթի ապրանքների` 5.4%, անձնապիտո ապրանքների` 1.3%, կոշկեղենի` 1.1%, շինանյութերի` 0.9%, ոսկերչական ապրանքների` 0.9%, հագուստի և գործվածքի` 0.4%, վառելիքի` 0.4% գնանկումով: Գեղահարդարման ապրանքների գները նվազել են 0.2%-ով, լվացող միջոցներինը` 0.1%-ով:
 Միաժամանակ` հանրապետությունում արձանագրվել է խոհանոցային սպասքի` 0.4%, դեղամիջոցների` 0.4%, այգեգործական ապրանքների` 0.5%, կահույքի` 0.6%, գորգեղենի` 0.6%, տեքստիլեղենի` 0.7%, կենցաղային էլեկտրաապրանքների` 1%, գրենական պիտույքների` 1.1% գնաճ:
 Բենզինի և դիզելային վառելիքի գները փետրվարին հունվարի համեմատ մնացել են անփոփոխ, իսկ 2013թ. դեկտեմբերի համեմատ` նույնպես, իսկ 2013թ. փետրվարի համեմատ նվազել են` համապատասխանաբար 1.5% և 0.4%-ով:
 Հանրապետության դիտարկված 7 քաղաքներում փետրվարին, հունվարի համեմատ, արձանագրվել է ոչ պարենային ապրանքների 0.9-0.1% գնանկում, իսկ մյուս 4-ում` 0.1-0.9% գնաճ: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գները նվազել են 0.6%-ով:
 Ծառայությունների սակագներ
 Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում փետրվարին, հունվարի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է սակագների 0.5% նվազում, ինչը մեծապես պայմանավորվել է հանգստի կազմակերպման սակագների` 8.8%, տրանսպորտի` 1.9% (պայմանավորված օդային տրանսպորտով ուղևորների փոխադրավարձի 3.8% նվազմամբ), բուժսպասարկման ծառայությունների սակագների` 1.4% նվազմամբ:
 Միաժամանակ` աճել են կրթության համակարգի` 0.1%, հանրային սննդի` 0.3%, կենցաղային բնույթի` 0.4%, մշակույթի ոլորտի` 3.3% ծառայությունների սակագները, իսկ բնակարանային-կոմունալ, կապի, իրավական ու բանկային ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
 Հանրապետության դիտարկված 7 քաղաքներում փետրվարին, հունվարի համեմատ, արձանագրվել է ծառայությունների սակագների 1.2-0.1% նվազում, 3-ում` 0.7-1% հավելաճ, իսկ 1-ում սակագների մակարդակը մնացել է անփոփոխ: Մայրաքաղաքում ծառայությունների սակագները նվազել են 0.8%-ով:
 Արտարժույթի շուկա
 Փետրվարին հունվարի համեմատ հանրապետության սպառողական շուկայում արձանագրված 1.2% գնանկումն ուղեկցվել է ԱՄՆ դոլլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 1% հավելաճով (ԱՄՆ դոլլարն արժեվորվել է): 2013թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գներն ու հաշվարկային փոխարժեքն աճել են` համապատասխանաբար 1.6%-ով և 1.5%-ով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է սպառողական գների և հաշվարկային փոխարժեքի` համապատասխանաբար 2.5% և 0.4% հավելաճ:
 2014թ. փետրվարին ԱՄՆ դոլլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 411.5 դրամ, ինչը 1.1%-ով գերազանցում է 2013թ. փետրվարի համապատասխան ցուցանիշը (407 դրամ):


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x