ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Յունիբանկը թևակոխել է բիզնես գործընթացների ավտոմատացման նոր փուլ

04.03.2014

Բանկային բիզնեսում տեխնոլոգիաների զարգացման միտումների, գործընթացների ավտոմատացման և հաճախորդների հարմարավետ սպասարկման մասին խոսում է Յունիբանկի Վարչության նախագահի տեղակալ, Տեղեկատվական տեխնոլոգիաների և նորարարությունների տնօրեն Մեսրոպ Հակոբյանը:

-Ինչպե՞ս կգնահատեք Յունիբանկում ավտոմատացման մակարդակը: Խնդրում եմ առավել մանրամասն պատմել նորարարությունների մասին:
- Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ, բիզնես գործընթացների կազմակերպումն ու կառավարումը դուրս եկան այլ` առավել որակյալ հարթություն: Հիմա մենք հնարավորություն ունենք ավտոմատացնելու ամբողջ գործընթացը` դրանով իսկ նվազեցնելով բանկի ծախսերը և բարձրացնելով գործունեության արդյունավետությունը: Այսօր բանկային գործի զարգացման հիմնական ուղղությունը հաճախորդամետ քաղաքականությունն է: Այլ կերպ ասած, բանկի հնարավորությունը պատշաճ որակով բավարարելու հաճախորդի պահանջմունքները: Հաճախորդների հետ փոխհարաբերությունների կառուցման հենց այս նոր մոտեցումն է, որ “դասական” բանկը վերածում է “իննովացիոնի”:
2013թ.-ին մենք ավարտեցինք աշխատանքները Salesforce ընկերության ամպային CRM-համակարգի ներդրման ուղղությամբ: Նոր համակարգը հնարավորություն տվեց ոչ միայն ավտոմատացնելու բանկային գործիքների վաճառքը, այլև` իրականացնելու խորը վերլուծություն և ռիսկերի գնահատում նոր մոդելով: Արդյունքում, մասսայական վարկավորման պարագայում, սպառողական վարկերի պորտֆելում ժամկետանցի մակարդակը չի գերազանցում 1%-ը:
- Ի ՞նչ տվեց բանկին CRM- համակարգի գործարկումը հաճախորդների սպասարկման առումով:
- Հնարավորություն ուսումնասիրելու մինչև 10 000 վարկային հայտ մեկ օրում և դրանց վերաբերյալ պատասխանի տրամադրում մեկ րոպեում: Արդեն այսօր մենք օրական սպասարկում ենք մոտ 2 000 հայտ: Ի դեպ, բանկն անցել է վարկատեսակների սպասարկման ավտոմատացման հաջորդ փուլին, որի համաձայն CRM-համակարգը կուսումնասիրի բիզնես վարկերի, հիփոթեքի և ավտովարկերի հայտերը ևս:
- Այսինքն ձեռնարկությունները նույնպես հնարավորություն կստանան ձևակերպել վարկը մեկ օրում:
- Ճիշտ այդպես: Բանկի մասնագետը կայցելի վարկի ձևակերպման ցանկություն հայտնած կազմակերպություն կամ անհատ ձեռներեցին և, հենց տեղում, սովորական պլանշետի օգնությամբ, մուտք կգործի CRM-համակարգ և կիրականացնի հաճախորդի բիզնեսի և վարկունակության գնահատում:
Ակնհայտ է, որ բանկային գործիքների վաճառքը պետք է իրականացվի ոչ միայն բանկում, այլև` հաճախորդի համար առավել հարմար վայրերում: Օրինակ` վաճառքի կետում կամ հաճախորդի գրասենյակում: Բանկի տեխնիկական հագեցվածության շնորհիվ, հաճախորդների համար արագ և հարմարավետ սպասարկում կազմակերպելու հարցում որևէ սահմանափակումներ մեզ մոտ չեն լինի:
- Ի ՞նչ ԻՏ նորություններ եք նախատեսում ներդնել առաջիկայում:
- Կարծում եմ, բանկի աշխատանքի արդյունավետությունն այսօր պայմանավորված է կիրառվող տեխնոլոգիաներով: Մեր բոլոր ԻՏ-լուծումներն ուղղված են հաճախորդների համար առավել արագ և հարմարավետ սպասարկման ապահովմանը: Այսինքն, մենք ձգտում ենք որքան հնարավոր է շատ գործարքներ իրականացնել առանց բանկային աշխատակցի միջամտության: Յունիբանկն արդեն գործարկել է վճարային տերմինալներ վարկերի ինքնուրույն մարման և հաշվի համալրման համար: Այդպիսի տերմինալներ գործարկվել են մեր բոլոր 46 մասնաճյուղերում և ՎԵԳԱ ցանցի երկու խանութներում: Նախատեսում ենք ավելացնել դրանց քանակը առևտրի կենտրոններում, ինչպես նաև` ընդլայնել ծառայությունների տեսականին: Մասնավորապես, տերմինալներով հնարավոր կլինի կատարել նաև վարկի ձևակերպում և տրամադրում:
Այս տարի “էլեկտրոնային գանձապահների” տեղադրման միջոցով կավտոմատացնենք նաև կանխիկ գումարի ընդունման, տրամադրման և պահպանման գործընթացը: Նման սարքավորումների կիրառումը 100%-ով երաշխավորում է գումարի ճիշտ հաշվարկը: Այդ կերպ էապես կկրճատվի հաճախորդի սպասարկման ժամանակը, որը ծախսվում է մասնագետի կողմից փաստաթղթերի լրացման, գումարի և թղթադրամների ստուգման վրա: Նոր սարքավորումների տեղադրումը համահունչ է բանկի “մեկ պատուհանի” սկզբունքով սպասարկելու քաղաքականությանը: Ըստ էության, սպասարկող մենեջերի և գանձապահի պաշտոնները միավորվում են, և հաճախորդը սկզբից մինչև վերջ սպասարկվում է ընդամենը մեկ աշխատակցի մոտ:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x