ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Moody's-ը բարձրացնում է վարկանիշները

03.03.2014

Ինչպես հաղորդվում է Interfax-ի մամլո հաղորդագրությունում. միջազգային վարկանշային Moody's Investors Service գործակալությունը փոխել է Գերմանիայի պետպարտատոմսերի վարկանշային կանխատեսումը՝ «բացասականից» դարձնելով «կայուն»: Նպաստավոր հանգամանքներից մեկը եվրոգոտու այլ երկրների՝ Իտալիայի և Իսպանիայի համար Գերմանիայի պատասխանատվության ռիսկի նվազումն է: Բացի դրանից՝ երկիրն առաջընթացի է հասել ֆինանսական ամրապնդման գործում, ինչն արտացոլվում է 2012-ի և 2013-ի հավասարակշռված բյուջեներում, ինչպես նաև ՀՆԱ-ի հանդեպ պետպարտքի նվազման մեջ: Moody's-ը նշում է նաև Գերմանիայի բանկային ոլորտի վիճակի բարելավումը: 2013-ի տվյալներով՝ պետպարտքը կազմում է ՀՆԱ 79 տոկոսը՝ 2012-ի 81 տոկոսի դիմաց:
Moody's-ը նաև փոխել է Ավստրիայի պետպարտատոմսերի վարկանշային կանխատեսումը՝ «բացասականից» դարձնելով «կայուն», և հաստատել Aaa մակարդակի վրա: Դրական գործոններ են համարվում ռիսկի նվազումը եվրոգոտում և առաջընթացը, որը ձեռք է բերվել երկրի կողմից բյուջեի կոնսոլիդացման գործում: Նույն կերպ բարելավվել է նաև Լյուքսեմբուրգի պետպարտավորությունների վարկանշային կանխատեսումը, որը նույնպես գտնվում է Aaa մակարդակի վրա


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x