ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ներմուծման գներ և արտադրողների գներ

28.02.2014

Ներմուծման գներ. 2013 թ. չորրորդ եռամսյակում միջանկյալ սպառման ապրանքների ներմուծման դոլարային գներն աճել են, բացառությամբ ոսկու և նավթի գների: Սպառողական ապրանքների ներմուծման դոլարային գները նույնպես դրսևորել են աճի միտումներ: Արդյունքում՝ ընդհանուր ներմուծման դոլարային գներն աճել են եռ/եռ 1.1%-ով, որի պարագայում տ/տ աճը կազմել է 2.2%՝ նախորդ եռամսյակի տ/տ 3.9%-ի փոխարեն: Միջանկյալ սպառման ապրանքների ներմուծման գների տ/տ աճը հիմնականում պայմանավորվել է գազի գների՝ նախորդ տարվաչորրորդ եռամսյակի ցածր մակարդակով: Հարկ է հավելել, սակայն, որ ոսկու, ցորենի, շաքարավազի և նավթի դոլարային գները ցածրեն մնում նախորդ տարվա չորրորդ եռամսյակի միջին մակարդակից, որի արդյունքում վերջիններիս նպաստումը միջանկյալ սպառման ապրանքախմբի գներին բացասական է: Սպառողական ապրանքների գների տ/տ աճը հիմնականում պայմանավորվել է Եվրոգոտու դոլարային գների աճով:
Արտադրողների գներ. 2013 թվականի չորրորդ եռամսյակումտնտեսության բոլոր ճյուղերում արձանագրվել է գների ինդեքսների աճ, որի արդյունքում հունվար–դեկտեմբերին ՀՆԱ դեֆլյատորը, ըստ ՀՀ ԿԲ գնահատումների, կազմել է տ/տ շուրջ 103.2:
Արդյունաբերության ճյուղում չորրորդ եռամսյակում արձանագրվել է գների տ/տ 4.5% աճ, որի պարագայում հունվար-դեկտեմբերի աճը կազմել է տ/տ 4.7%` պայմանավորված մշակող արդյունաբերության գների 3.8% և էներգիայի, գազի արտադրության և բաշխման գների 20.6% աճով: Վերջիններս համապատասխանաբար համաշխարհային և ներքին պահանջարկի շարունակական վերականգնման և 2013 թվականի հուլիսի 1-ից էներգակիրների սակագների բարձրացման արդյունք են: Գյուղատնտեսության ճյուղում թեև եռամսյակի ընթացքում արձանագրվել է գների15 տ/տ 1.8% աճ, սակայն հունվար-դեկտեմբերի անկումը կազմել է տ/տ 1%՝ պայմանավորված բուսաբուծության և անասնաբուծության ոլորտներում արձանագրված համապատասխանաբար 2.9% գնաճով և 3% գնանկմամբ: Ընդ որում, բուսաբուծությունում արձանագրված գնաճը պայմանավորված է կարտոֆիլի և բանջարաբոստանային կուլտուրաների՝ 10.1%, սնկերի՝ 14.1%,հացահատիկային մշակաբույսերի՝ 2.5% և բոստանային մշակաբույսերի՝ 80.1% գնաճով: Ընդ որում՝ բոստանային մշակաբույսերիբարձր գնաճը հիմնականում պայմանավորված է ապրիլ-մայիս ամիսներին տեղացած կարկուտի հետևանքով ձմերուկի և սեխի ցանքատարածությունների կրճատմամբ: Իսկ անասնաբուծության ոլորտի գնանկումը հիմնականում մսի 5.5% գների նվազման արդյունք է:
Շինարարությունում չորրորդ եռամսյակում արձանագրվել է գների տ/տ 2.7% աճ, որի պարագայում հունվար-դեկտեմբերի գնաճը կազմել է տ/տ 2.5%` հիմնականում պայմանավորված ճյուղում աշխատավարձերի և շինանյութերի գների աճով:
Բեռնափոխադրումների գների աճը չորրորդ եռամսյակում կազմել է տ/տ 15.6%, որի պարագայում հունվար-դեկտեմբերին արձանագրված գների աճը կազմել է տ/տ 8.4%` պայմանավորված երկաթուղային (0.9% աճ), օդային (3.1% աճ), ավտոմոբիլային (2.2% աճ) և խողովակաշարային (20.4% աճ) տրանսպորտի սակագների աճով: Ընդ որում, խողովակաշարային տրանսպորտի սակագների բարձրաճը հիմնականում էներգակիրների սակագների բարձրացման հետևանք:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x