ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ 2014 թ. օրացույցը լավագույններից է

27.02.2014

Այսօր Հայաստանի բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների ճյուղային արհմիության կողմից կազմակերպված ամենամյա միջբանկային օրացույցների մրցույթի արդյունքների ամփոփման արարողության ընթացքում ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ 2014 թվականի օրացույցը բարձր է գնահատվել և ճանաչվել է լավագույններից մեկը:
Առաջնորդվելով սոցիալ-կորպորատիվ պատասխանատվության սկզբունքներով՝ ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԸ 2014 թվականը հայտարարել է բարեգործության տարի և որպես այս տարվա օրացույցի նպատակն է ընտրել հայ հայտնի բարերարներին հասարակությանն ավելի հայտնի դարձնելը և նրանց նվիրական գործունեության մասին տեղեկացնելը: Օրացույցում կարելի է տեսնել այնպիսի հայտնի բարերարների, ինչպես՝ Ալեքսանդր Մանթաշյանցը, Պողոս Նուբար Փաշան, Գալուստ Գյուլբենկյանը, Հովհաննես Լազարյանը և ծանոթանալ նրանց հայտնի ասույթներին: Այս բարերարների ամբողջ գործունեությունն ուղղված է եղել բարի գործ կատարելուն, և նրանք պատրաստակամորեն օգնել են բոլոր նրանց, ովքեր այս կամ այն ժամանակահատվածում օգնության կարիք են զգացել: Նրանց անգնահատելի գործը ևս մեկ անգամ ի ցույց դնելու և որպես օրինակ ծառայեցնելու նպատակով էլ ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿԻ 2014 թվականի օրացույցը ստացավ նմանօրինակ հետաքրքիր լուծում:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x