ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Զարգացման Հայկական Բանկը 2014 ֆինանսական տարում հանդես է գալիս մրցունակ վարկային պայմաններով

26.02.2014

Բանկի Վարչության նախագահ Կարեն Սարգսյանը, Վարչության նախագահի տեղակալ Հովհաննես Նավասարդյանը և Վարկավորման ու ներդրումների վարչության ղեկավար Սարգիս Խաչատրյանը  ներկայացրեցին 2014 ֆինանսական տարվա ծրագրերը, նոր ծառայությունների՝ հիմնականում հիփոթեքային և սպառողական վարկերի պայմանները:
Զարգացման Հայկական Բանկը հասարակության լայն շերտերի համար նոր հնարավորություններ է ստեղծում մատչելի պայմաններով ձեռք բերել անշարժ գույք (բնակարան)՝ մինչև 20 տարի մարման ժամկետով: Բացի մատչելի տոկոսադրույքներից, գործում են նաև այլ գրավիչ պայմաններ, մասնավորապես՝ հիփոթեքային վարկը մեկ տարի պարտաճանաչ մարելու դեպքում վարկառուի տոկոսադրույքը նվազեցվում է 1%-ով, վարկառուի ընտանիքում երեխա ծնվելու դեպքում վարկառուին ընձեռվում է վարկի սպասարկման 6 ամիս արտոնյալ ժամանակահատված, որի ընթացքում վարկառուն չի իրականացնում ոչ մի մարում և 6 ամսվա չվճարված գումարները բաժանվում են վարկի մնացած ժամանակահատվածի վրա, նորաստեղծ ընտանիքներին տրվում է կանխավճարի արտոնություն՝ 5%-ի չափով, Բանկի ավանդատու կամ կորպորատիվ իրավաբանական անձանց  ղեկավարներին վարկը տրամադրվում է ֆիքսված ցածր տոկոսադրույքներով: Այն դեպքում, երբ վարկառուն ունի հիփոթեքային վարկ այլ ֆինանսական կառույցներում, սակայն նրան չեն գոհացնում տոկոսադրույքը, ամսական վճարումները, վարկի ժամկետը կամ այլ պայմաններ, Զարգացման Բանկը պատրաստ է տրամադրել գործող վարկից ավելի ցածր տոկոսադրույքով հիփոթեքային վարկ' թեթևացնելով հաճախորդի վարկային բեռը: Բանկը բնակարանի ձեռք բերումը հասանելի է դարձրել գրեթե բոլորին՝ առաջարկելով հիփոթեքային վարկ առանց կանխավճարի:
Զարգացման Բանկը հնարավորություն է տալիս նաև այն հաճախորդներին, ովքեր ունեն դրական վարկային պատմություն և բավարար անշարժ գույք, առանց եկամուտը հիմնավորող փաստաթղթերի և ապահովագրության ստանալ սպառողական վարկեր մինչև 10 մլն ՀՀ դրամ, մինչև 7 տարի մարման ժամկետով:
Զարգացման Բանկը գրավիչ առաջարկ ունի նաև այն հաճախորդների համար, ովքեր ցանկություն ունեն ձեռք բերել ավտոմեքենա:
2013թ.-ի վերջին բանկի ակտիվները կազմել են ավելի քան 70 մլրդ դրամ, պարտավորությունները՝ ավելի քան 60 մլրդ՝ տարեսկզբի համեմատ աճելով համապատասխանաբար 37.4% և 42.8%-ով: Նշենք, որ համակարգում ակտիվների աճի տեմպով բանկը զբաղեցնում է 3-րդ, իսկ պարտավորությունների աճի տեմպով՝ 4-րդ տեղը՝ գերազանցելով համակարգի ակտիվների միջին աճի տեմպը 64%-ով, իսկ պարտավորություններինը՝ 78%-ով: Բանկի հաճախորդների թիվը տարեսկզբի համեմատ աճել է 29%-ով:
Զարգացման Բանկը որդեգրած քաղաքականության շնորհիվ վերջին 3 տարիների ընթացքում արձանագրել է մի շարք զարգացումներ: Ակտիվները և պարտավորությունները աճել են ավելի քան 3 անգամ, ժամկետային ավանդները՝ մոտ 6 անգամ, ընդ որում ֆիզիկական անձանց ավանդները՝ մոտ 7 անգամ:
Վարչության նախագահ Կարեն Սարգսյանը նշեց, որ Բանկի հաջողությունները պայմանավորված են մատչելի ծառայություններով, սպասարկման բարձր որակով, հավատարիմ հաճախորդներով և նոր հաճախորդների վստահությամբ:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x