ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ապրանքային շուկաների զարգացումները

24.02.2014

Էներգիայի միջազգային գործակալության հունվարի գնահատումների համաձայն՝ 2014 թ. նավթի համաշխարհային պահանջարկի շուրջ 61%-ը կբավարարվի ՕՊԵԿ անդամ չհանդիսացող երկրների կողմից նավթի արդյունահանմամբ (նախորդ տարվա նկատմամբ աճը կազմել է 3.1%), որի պայմաններում ՕՊԵԿ անդամ երկրների կողմից արդյունահանման ծավալների նկատմամբ միջին պահանջարկը կկազմի 36.1 մլն բարել/օրական: 2014-2016 թթ., համաշխարհային տնտեսության վերականգնմանը զուգընթաց, հիմնականում կդրսևորեն նավթի միջազգայինգների չափավոր աճի միտումներ: Թեև աշխարհա-քաղաքական զարգացումներով պայմանավորված ռիսկերը որոշակիորեն նվազել են, սակայն էներգակիրների միջազգային շուկայում վերջիններիս հետ կապվածգնաճային  ռիսկերը կպահպանվեն: 2014-2016 թթ., համաշխարհային տնտեսության վերականգնման պարագայում, արդյունաբերական մետաղների շուկաներում կնկատվեն չափավոր գնաճային դրսևորումներ:Համաձայն ԱՄՆ գյուղ դեպարտամենտի կողմից հունվարին կատարված գնահատումների` 2013/2014 մարքեթինգային տարում սպասվում էմոտ 712.7 մլն տոննա ցորենի բերք (նախորդ տարվա համեմատ արտադրության ծավալն ավելացել է մոտ 56.3 մլն տոննայով), ընդ որում՝սպառման նկատմամբ արտադրության առաջանցիկ աճով պայմանավորված՝ կանխատեսվող միջակայքում ակնկալվում է պաշարների ծավալի աճ (նախորդ տարվա համեմատ պաշարները կավելանան 9.3 մլնտոննայով): Չնայած 2013 թ. վերջին և 2014 թ. սկզբին գրանցած գնանկումային տեմպերին, միջնաժամկետ հատվածում հիմնականում կդրսևորվեն հացահատիկի միջազգային գների կայունացման միտումնր:
2013/2014 մարքեթինգային տարում բրնձի համաշխարհային արետադրության ծավալը կկազմի 471.2 մլն տոննա (նախորդ տարվա համեմատ՝ մոտ 1.7 մլն տոննայով ավելի): Միաժամանակ, սպառման
աճով պայմանավորված, ակնկալվում է պաշարների որոշակի նվազում(նախորդ տարվա համ»մատ պաշարները կնվազեն մոտ 2 մլն տոննայով): Արդյունքում՝ հիմնականում կդրսևորեն բրնձի միջազգային գների կայունացման միտումներ:
2013/2014 մարքեթինգային տարում կանխատեսվող առատ բերքովպայմանավորված՝ կարճաժամկետ հատվածում կարձանագրվեն շաքարավազի միջազգային գնի նվազման միտումներ: Այդուհանդերձ, միջնաժամկետ հատվածում հիմնականում ակնկալվում է գների կայունացման վարքագիծ:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x