ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


ԱՄՀ-ի կանխատեսում. 2014թ.-ին համաշխարհային շուկան կաճի 3,7%-ով

24.02.2014

2014 թ. սկզբին ԱՄՀ-ն վերանայել է համաշխարհային տնտ»սական աճի հ»ռանկարը` 2014 թ. համար կանխատեսելով 3.7% տնտեսական աճ (աճի ուղղությամբ ճշգրտումը կազմել է 0.1 տոկոսային կետ), ընդ որում՝ ճշգրտումը կատարվ»լ է բացառապես զարգացած երկրների հաշվին:

ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի կողմից իրականացվող ցածր տոկոսադրույքների քաղաքականությունը, չնայած քանակական ընդլայնման ծրագրի ծավալային ցուցանիշների կրճատմանը, կպահպանվի նաև 2014 թ-ին: Միաժամանակ, հարկաբյուջետային քաղաքականության հետ կապված անորոշությունների մեղ- մումը կնպաստի տնտեսական աճի տեմպերի հետագա արագացմանը: Արդյունքում՝ տնտեսական աճը 2014 թ. գնահատվում է մոտ 2.6%` 2016 թ.՝ 2.9%:

Եվրոգոտում 2013 թ. վերջից սկսված տնտսական ակտիվության վերականգնումը կշարունակվի նաև 2014 թ-ին, և տնտեսական աճը 2016 թ. կկազմի մոտ 1.3%: Միաժամանակ, տնտեսության խթանման նպատակով, Եվրոպական կենտրոնական բանկը կշարունակի ցածր տոկոսադրույքների քաղաքականությունը:

Ռուսաստանի տնտեսական աճի կանխատեսումը միջնաժամկետ հատվածում վերանայվել է նվազման ուղղությամբ: Տնտեսակա աճի դանդաղումը հիմնականում պայմանավորված է ներդրումների կրճատմամբ և վերջինիս հետ կապված՝ տնտեսության տարբեր ճյուղերում ակտիվության նվազմամբ: Աճի տեմպը 2014 թվականին գնահատվում է մոտ 2.2%,2016-ին՝ 3%:Համաշխարհային տնտեսության զարգացման հետագա ընթացքի վերաբերյալ անորոշությունները և ռիսկերը առավել նշանակալի են զարգացող երկրների համար: Վերջիններս պայմանավորված են զարգացող երկրներից կապիտալի արտահոսքով և դրա հետ կապված՝ տնտեսական աճի դանդաղմամբ:
 
 Սպասվող համաշխարհային տնտեսական աճի դանդաղ վերականգնման պայմաններում հիմնական հումքային և պարենային ապրանքների շուկաներում էական գնաճային միտումներ չեն սպասվում: 2013/2014 մարքեթինգային տարում կանխատեսվող առատբրքով պայմանավորված, կարճաժամկետ հատվածում կարձանագրվեն պարենային ապրանքների միջազգային գների գնանկումային միտումներ: Միաժամանակ, առանձին ապրանքների շուկաների զարգացումները կպայմանավորվ են դրանց հատուկ հիմնարարներով: Այսպես՝ էներգակիրների գնային զարգացումների հետ կապված
ռիսկերը պայմանավորված կլինեն աշխարհաքաղաքական զարգացումներով, իսկ պարենային ապրանքների գները՝ հիմնականում եղանակային պայմաններով:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x