ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Անելիք Բանկ» ՓԲԸ-ի շախմատի հավաքականը երկրորդն է Հայաստանի ֆինանսաբանկային համակարգի իր գործընկերների շարքում

24.02.2014

2014թ. փետրվարի 23-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի ունեցած ՀՀ ֆինանսաբանկային համակարգի արագ  շախմատի սիրողական 6-րդ առաջնությանը «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի շախմատի հավաքականն ընդհանուր թիմային հաշվարկում նվաճել է 2-րդ պատվավոր տեղը` ընդամենը 0,5 միավորով զիջելով առաջատարին:
«Այս հաջողությունը մեզ համար կարևոր է հատկապես նրանով, որ Բանկի ներկայացուցիչները կարողացան հանդես գալ որպես մեկ միասնական թիմ և լինել համախմբված: Չնայած այն հանգամանքին, որ վերջին տարիներին «Անելիք Բանկ»-ի աշխատակիցները չէին մասնակցել նման առաջնությունների և նրանցից շատերը չունեին համապատասխան փորձ, մեր տղաները գրանցեցին բավականին լավ արդյունք: Վստահ եմ, որ այս ձեեռքբերումը կոգևորի մեր աշխատակիցներին և Բանկը, մասնակցելով հաջորդ առաջնություններին, կգրանցի առավել բարձր ցուցանիշներ»,- նշեց «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի Հասարակության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Մարտիրոսյանը:
 «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել http://www.anelik.am/ էլեկտրոնային կայք:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x