ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հայաստանի խոշորագույն հարկատուն կարծում է, որ ՄՄ չի խանգարի Եվրոպա արտահանմանը

20.02.2014

Ինտեգրացումը Մաքսային միություն չի խանգարի պղնձի կոնցենտրատի արտահանմանը Եվրոպա: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել է  Զանգեզուրի պղնձա-մոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը: Նրա խոսքով՝ առայժմ հանքաքարի վաճառքի մասին պայմանագրեր Մասքային միության մետալուրգների հետ չի կնքվել:
«Մենք միջնաժամկետ պայմանագրեր ենք կնքում՝ 3-5 տարով, եւ ընթացիկները դեռ շարունակվում են: Երբ ավարտվեն, այն ժամանակ պատրաստ կլինենք նոր առաջարկներ քննարկել»,- ընդգծել է Հակոբյանը: Նա նշել է, որ կոմբինատը կոնցենտրատ արտահանում է  ոչ միայն գերմանական Aurubis խմբին, այլ 7-8 ընկերությունների համար: «Այնպես որ չենք բացառում հնարավորությունն աշխատել ՄՄ երկրների հետ»,- հայտարարել է Հակոբյանը: «Զանգեզուրի պղնձի-մոլիբդենի կոմբինատը» 2013թ.-ի Հայաստանի խոշորագույն հարկատուն է դարձել: Ընկերությունը շահագործում է  Քաջարանի պղնձա-մոլիբդենային հանքավայրը Հայաստանի հարավում(խոշորագույնը հանրապետությունում): Կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը գերմանական Cronimet Mining-ին, 15 տոկոսը՝ «Մաքուր երկաթի երեւանյան գործարան» ԲԲԸ-ին: 12,5 տոկոսը պատկանում է «Armenian Molybdenum Production», նույնքանը պատկանում է «Զանգեզուր Մայնինգ» ՍՊԸ-ին:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x