ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Անելիք Բանկ» ՓԲԸ-ի բոլոր մասնաճյուղերում արդեն հնարավոր է դրամական փոխանցումներ կատարել և ստանալ նաև Intel Express միջազգային դրամական փոխանցումների համակարգով

20.02.2014

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ն շարունակում է ընդլայնել իր կողմից մատուցվող ծառայությունների շրջանակը և նոր հնարավորություններ ընձեռել իր հաճախորդներին, որոնք այսուհետ կարող են Բանկի բոլոր մասնաճյուղերում դրամական փոխանցումներ իրականացնել և ստանալ նաև Intel Express միջազգային դրամական փոխանցումների համակարգով:
 «2014 թվականին Բանկի ռազմավարությունն ուղղված է նոր բանկային ծառայությունների և հատապես մանրածախ պրոդուկտների ներդրմանը, որոնք հնարավորություն կտան Բանկին առավել մոտ գտնվել իր հաճախորդին: Վստահ եմ, որ յուրաքանչյուր ոք, մեկ անգամ օգտվելով մեր կողմից առաջարկվող բանկային պրոդուկտներից, այդ թվում նաև Intel Express դրամական փոխանցումների համակարգից, և դառնալով մեր հաճախորդը, շատ արագ կկարողանա գնահատել «Անելիք Բանկ»-ի հաճախորդը լինելու առավելությունը»,- տեղեկացրեց «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահի տեղակալ-մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Վարդան Գևորգյանը, նշելով, որ առաջիկայում Բանկը նախատեսում է առավել ընդլայնել մանրածախ բանկային պրոդուկտների տեսականին:
Ավելացնենք, որ ինչպես Բանկի կողմից սպասարկվող Anelik և MoneyGram, այնպես էլ Intel Express միջազգային դրամական փոխանցումների համակարգերով, Բանկի հաճախորդները կարող են փոխանցել և ստանալ իրենց դրամական միջոցներն  ԱՄՆ դոլարով, Եվրոյով և ՌԴ ռուբլիով:

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ի վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել http://www.anelik.am/ էլեկտրոնային կայք:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x