ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Գ.Մելքոնյանը ՄՄ անդամակցության նպատակով ձևավորված ոլորտային աշխատանքային խմբերի գործունեության վերաբերյալ

19.02.2014


 ՀՀ կառավարության մամուլի սրահում տեղի ունեցավ մամուլի ասուլիս` Մաքսային միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության նպատակով ձևավորված ոլորտային աշխատանքային խմբերի շրջանակներում իրականացվող աշխատանքների վերաբերյալ:
  Ասուլիսի բանախոսներն էին «Սակագնային կանոնակարգման» աշխատանքային խմբի և «Առևտրի համաշխարհային կազմակերպության և երրորդ երկրների միջև առևտրային քաղաքականության հարցերով» աշխատանքային խմբի ղեկավար, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գ. Մելքոնյանը և «Արդյունաբերական հարցերով» և «Ոչ սակագնային հարցերի կարգավորման» աշխատանքային խմբերի ղեկավար, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տ. Հարությունյանը:

Ճանապարհային քարտեզի Ոչ սակագնային քաղաքականությանն առնչվող  կետերի կատարման նպատակով աշխատանքային խմբի կողմից ուսումնասիրվել, նախապատրաստվել են ԵՏՀ-ին են փոխանցվել Հայաստանի Հանրապետության նշված հարցին առնչվող այն նորմատիվ իրավական ակտերի ցանկը, որոնցում կպահանջվի կատարել փոփոխություններ՝ ոչ սակագնային կարգավորման ոլորտում Մաքսային միության օրենսդրությանը համապատասխանեցնելու նպատակով,
•    նախապատրաստվել են ոչ սակագնային կարգավորմանն առնչվող իրավական ակտերի կոնկրետ կետերում և դրույթներում փոփոխություններ կատարելու ուղղությամբ առաջարկություններ,
•    կատարվում են ԱՀԿ-ի նկատմամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների և երրորդ երկրների մասով ոչ սակագնային կարգավորման միասնական համաձայնագրի համեմատական վերլուծություններ,
•    ուսումնասիրվել են մի շարք պայմանագրերին Հայաստանի Հանրապետության միանալու հնարավորություններն ու պայմանները:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել ս.թ. մարտի 10-ին Երևանում աշխատանքային հանդիպում կազմակերպել  ոչ սակագնային կարգավորման մասով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասնագետների հետ, որտեղ կքննարկվեն աշխատանքային խմբի գործունեության արդյունքում առաջացած խնդիրները և Ճանապարհային քարտեզով նախանշված հետագա գործողությունները:
Ճանապարհային քարտեզի Արդյունաբերության ոլորտին առնչվող  կետերի կատարման նպատակով աշխատանքային խմբի կողմից.
•    Պատրաստվել են Հայաստանի արդյունաբերական ոլորտներին առնչվող իրավական ակտերի ցանկ (այդ թվում` նաև ՀՀ Ազգային ժողովի քննարկման փուլում գտնվող «Արդյունաբերական քաղաքականության մասին» ՀՀ օրենքոի նախագիծը), որտեղ կարող է  անհրաժեշտություն առաջանալ կատարելու փոփոխություններ՝ այդ ակտերը «Արդյունաբերական սուբսիդիաներ տրամադրելու միասնական կանոնների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 9-ի Համաձայնագրի դրույթների պահանջներին համապատասխանեցնելու նպատակով,
•    վերը նշված փաստաթղթերը ԵՏՀ-ին հասանելի դարձնելու նպատակով ներկայումս թարգամնվում են և մինչև փետրվարի 20-ը  կներկայացվեն ԵՏՀ արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտին` ուսումնասիրելու և հերթական հանդիպման ընթացքում (փետրվարի 25-26-ին Մոսկվայում)դրանք քննարկելու,
•    կատարվել են նախնական ուսումնասիրություններ սուբսիդիաների և փոխհատուցման միջոցառումների մասով ԱՀԿ համաձայնագրի կիրառման, ԱՀԿ շրջանակներում ՀՀ-ի ստանձնած առանձին պարտավորությունների ունեցած ազդեցության մասով,
•    ԵՏՀ արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի մասնագետների հետ ս.թ. փետրվարի 4-5-ին Երևանում կայացած հանդիպման արդյունքում ստորագրված Արձանագրությամբ` Ճանապարհային քարտեզի 154-159 կետերի վերաբերյալ անհրաժեշտ հանձնարարականների կատարման արդյունքում փետրվարի 25-26-ին նախատեսվում է Մոսկվայում կազմակերպել 2-րդ հանդիպումը `  Ճանապարհային քարտեզի գործողությունների հետագա քայլերի քննարկման նպատակով,
•    վեր են հանվել արտահանմանն ուղղված ոլորտային ռազմավարությունները և գործողությունների ծրագրերը, որոնք անհրաժեշտ են քննարկել ԵՏՀ մասնագետների հետ` ՄՄ անդամ երկրների համապատասխան համաձայնագրի հետ հակասությունների առկայության տեսանկյունից: Փաստաթղթերը ներկայացվել են, իսկ քննարկումը նախատեսվում է իրականացնել փետրվարի վերջին Մոսկվայում տեղի ունենալիք աշխատանքային խմբի հանդիպման շրջանակներում,
•    ՄՄ ու Միասնական տնտեսական տարածքի և ՀՀ-ի միջև արդյունաբերության ոլորտում հետագա համագործակցության ընդլայնման նպատակով մշակվել են նյութեր հանրապետության  արդյունաբերական ճյուղերի վերաբերյալ՝ որոնք կփոխանցվեն ԵՏՀ մինչև փետրվարի 20-ը, իսկ փետրվարի վերջին Մոսկվայում նախատեսվում է համատեղ քննարկել կոնկրետ առաջարկություններ արդյունաբերական ոլորտների և ընկերությունների միջև համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունների ուղղությամբ,
•    ԵՏՀ արդյունաբերական քաղաքականության դեպարտամենտի մասնագետների հետ ս.թ. փետրվարի 4-5-ին Երևանում կայացած հանդիպման ընթացքում ներկայացվել են երկու շնորհանդեսներ  գիտության և տեխնիկայի ոլորտներում ինովացիոն քաղաքականության և ՏՏ ու հեռահաղորդակցության ոլորտում առկա ծրագրերի վերաբերյալ: Նախատեսվում է  փետրվարի վերջին Մոսկվայում կայանալիք հանդիպման շրջանակներում քննարկել ՄՄ առկա ինովացիոն տեխնոլոգիաների պլատֆորմներին հանրապետության ձեռնարկությունների մասնակցության հարցը,
•    Արդյունաբերության ոլորտներում ՀՀ և ՄՄ միջև առկա համագործակցական կապերի զարգացմանը խոչընդոտող հանգամանքները ի հայտ բերելու և վերացնելու նպատակով ԵՏՀ առաջարկություններ ներկայացնելու համար՝ պատրաստվել է համապատասխան ձևաչափի հարցաշար և ներկայացվել մասնավոր հատվածին հեռանկարային ուղղություններով համագործակցության զարգացմանը նպաստելու նպատակով: Միևնույն ժամանակ պատրաստվում են ցանկեր հանրապետության արդյունաբերական արտադրանքի վերաբերյալ ըստ ԵՏՀ կողմից ներկայացված ձևաչափի:

Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության  շրջանակում մաքսատուրքրերի դրույքաչափերի փոփոխության հարցի վերաբերյալ

 Հայաստանի անդամակցությունը Մաքսային Միությանը, ի թիվս մի շարք այլ փոփոխությունների, ենթադրում է նաև, որ երրորդ երկրներից կատարվող ներմուծումների ժամանակ Հայաստանը պետք է կիրառի մաքսային միությունում երրորդ երկրների նկատմամբ գործող մաքսատուրքրերի միասնական դրույքաչափերը:
Մաքսային Միության միասնական մաքսային տարածք երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների նկատմամբ կիրառվող մաքսատուրքերը սահմանված են Մաքսային միության Միասնական Մաքսային օրենսգրքով, որը հաստատվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի կողմից: Որպես այս օրենսգրքի հիմք ընդունված է Ռուսաստանի Դաշնության Մաքսային օրենսգիրքը:
 Մաքսային Միությունում ներկա պահին գործող մաքսատուրքերի դրույքաչափերի զգալի մասը գերազանցում է Հայաստանի Հանրապետությունում ներկայումս գործող մաքսատուրքերի դրույքաչափերին: Կան նաև մի շարք ապրանքատեսակներ, որոնք ունեն մաքսատուրքերի հավասար կամ ցածր դրույքաչափեր ի տարբերություն Հայաստանի: ՄՄ-ում որոշ ապրանքների համար գործում են նաև սակագնային քվոտաներ:
 Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության առաջնային քննարկումներում դրույքաչափերի հարցը բազմիցս քննարկվել է, և ձեռք է բերվել պայմանավորվածություն, որ Հայաստանը, անդամակցությունից հետո նույնպես, որոշ ապրանքների մասով երրորդ երկրներից Հայաստան ներմուծման ժամանակ այնուամենայնիվ կշարունակի կիրառել իր գործող մաքսատուրքերի դրույքաչափերը /բացառություններ կամ մասհանումներ/: Այս պայմանավորվածությունը համապատասխանորեն ներառվել է նաև Ճանապարհային Քարտեզի մեջ: Բացառությունների ենթակա ապրանքների ցանկը, բացառությունների կիրառման տևողության և այլ հարցերին առնչվող մանրամասները ենթակա են բանակցելու և համաձայնեցնելու Մաքսային Միության համապատասխան կառույցների հետ:
 
ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից այս ապրանքացանկի մշակման առաջնային աշխատանքներից հետո այն ներկայացվել է ՀՀ մասնավոր հատվածի քննարկմանը` ինչպես գործարարության աջակցությամբ զբաղվող պետական և ոչ պետական կառույցների, այնպես էլ մասնավոր բիզնեսի մակարդակով: Ներքին քննարկումների ամփոփումից հետո ցանկը կներկայացվի Մաքսային Միության համապատասխան մարմիններին` հարցը ուսումնասիրելու և բանակցությունը սկսելու նպատակով:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x