ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Գ.Ղուկասյան:Ի՞նչպես ստանալ վարկ 1 րոպեում և մարել առանց բանկ այցելելու

19.02.2014

- Ինչպե՞ս կնկարագրեք սպառողական վարկավորման գործընթացը Յունիբանկում:

– Առավելագունս արագ և պարզ: Հենց այսպես կարելի է նկարագրել սպառողական վարկի տրամադրման գործընթացը մեր բանկում: Հաճախորդը կարող է անձնագրով մոտենալ բանկի ցանկացած մասնաճյուղ և, ընդամենը մեկ րոպեում, նրան կհայտնեն վարկի տրամադրման վերաբերյալ բանկի որոշումը: Նույնը և բանկի գործընկեր առևտրի և սպասարկման կետերում: Բանկի պատասխանը հաճախորդին տրամադրվում է հաշված վայրկյանների ընթացքում: Նման արագությունը հնարավոր եղավ բանկում ավտոմատացված սկորինգային համակարգի ներդրման շնորհիվ:

Յունիբանկն ունի սպասարկման լայն ցանց, որը ևս առավելություն է հարմարավետ սպասարկում ապահովելու համար: Մենք ունենք 46 մասնաճյուղ, ավելի քան 50 պրոմո կետ առևտրի կենտրոններում և 300 ավելի գործընկերներ, որոնք ներկայացված են 500 խանութներով: Դրա հետ մեկտեղ, բանկն ընդունում է նաև սպառողական վարկերի օնլայն հայտեր, որը հաճախորդը ներկայացնում է առանց բանկ այցելելու:

Նույն կերպ` արագ և պարզ, իրականացվում է վարկի մարումը: Վճարումները կարելի է կատարել ինչպես բանկի մասնագետի մոտ, այնպես էլ ինքնուրույն` օգտվելով վճարային տերմինալներից, որոնք տեղադրված են մեր բոլոր մասնաճյուղերում և արդեն իսկ “ՎԵԳԱ” երկու խանութներում: Մեր հաջողության գրավականը պարզեցված ընթացակարգն ու մատչելի պայմանների ապահովումն է:

- Ինչպե՞ս են դա փաստում ցուցանիշները:

- Սպառողական վարկավորման գծով Յունիբանկն առաջատար բանկերի հնգյակում է: 31.01.14թ. դրությամբ սպառողական վարկերի պորտֆելը կազմել է ավելի քան 51 մլրդ դրամ` նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ ավելանալով 40%-ով: Վարկերի քանակը գերազանցել է 120 000: Ամեն օր բանկն դիտարկում է ավելի քան 1 000 հայտ միայն սպառողական նպատակների համար:

Մենք ազատել ենք հաճախորդին ավելորդ թղթատարությունից. եթե վարկի գումարը չի գերազանցում 500 000 դրամը, ապա տեղեկանք աշխատավայրից չի պահանջվում: Հաճախորդը ներկայացնում է միայն անձնագիր:

Մեծ պահանջարկ են վայելում նաև մեր հիփոթեքային և ավտովարկերը: Ի դեպ, հիփոթեքի գծով Յունիբանկը շուկայի առաջատար եռյակում, իսկ ավտովարկավորման գծով` առաջին տեղում է:

- Դուք վարկերի լայն տեսականի եք առաջարկում: Կարո՞ղ եք առանձնացնել առավել պահանջվածները:

– Առաջին հերթին դրանք կանխիկով վարկերն են և տեխնիկայի ձեռքբերման համար տրամադրվող վարկերը: Այս վարկատեսակներն առանձնանում են իրենց պայմաններով` ցածր տոկոսադրույք, վարկի վաղաժամկետ մարման հնարավություն` առանց սահմանափակումների կամ տույժերի, փաստաթղթերի նվազագույն փաթեթ: Այս վարկերը ձևակերպած հաճախորդներին անվճար տրամադրվում են մինչև 200 000 դրամ սահմանաչափով “Մագնիս” վարկային քարտ: Ի դեպ, մեր բոլոր քարտապաններն ընդգրկված են “Մագնիս” արտոնությունների և զեղչերի ծրագրում, որի շրջանակներում գործընկերները` խանութները, հյուրանոցները, գեղեցկության սրահները, սրճարանները, տրամադրում են մինչև 40% զեղչեր: Մոտ ապագայում մենք կընդլայնենք “Մագնիս” ծրագիրը և հանդես կգանք նոր առաջարկով: Ըստ այդմ, մեր հաճախորդները քարտային գործարքներ կատարելիս կհավաքեն համապատասխան միավորներ, որոնցով կարող են վճարել գործընկերների մոտ գնումների դիմաց:

Մեծ պահանջարկ է վայելում երեք զրոների ակցիան (կանխավճարը` 0%, միջնորդավճարը` 0%, տոկոսադրույքը` 0%), որը պարբերաբար անցկացնում ենք խոշոր խանութների ցանցերի հետ համատեղ:

- Ինչպե՞ս է բանկը զարգացնելու սպառողական վարկավորման ուղղությունն ապագայում:

- Այս տարի նախատեսում ենք սպառողական վարկավորման պորտֆելն ավելացնել մոտ 30%-ով: Մենք կշարունակենք ավտոմատացման գործընթացը, ինչպես նաև վարկատեսակների ավելացումը` հաճախորդների սպասումներին ընդառաջ: Բանկն ավելի կպարզեցնի վարկավորման գործընթացը: Մեր նոր նախագիծը ենթադրում է ապրանքի ձեռքբերում և վարկի ձևակերպում օնլայն` հենց առևտրի կետի կայքում: Վստահ ենք, որ առաջարկված նորամուծությունը կգնահատվի մեր հաճախորդների կողմից:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x