ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ինչո՞ւ է կանգնած անշարժ գույքի շուկան

18.02.2014

«Երեւան քաղաքում 2013թ. բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1 քմ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները, 2012թ. համեմատ, աճել են 5.4%-ով: Հանրապետության քաղաքներում, բացառությամբ Երեւանը, 2013թ. բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների, 1 քմ մակերեսի հաշվարկով, շուկայական միջին գները, 2012թ. համեմատ, աճել են 4.3%-ով: Աճել են նաեւ անհատական բնակելի տների գները: Երեւանում այդ աճը կազմել է 3.9%, իսկ մյուս քաղաքներում` 3.3%:
Այսինքն` տարբեր կատեգորիաների անշարժ գույքի գները (Երեւանի ու մարզերի բնակարաններն ու անհատական տները) անցած տարի հանրապետությունում աճել են մոտ 3-5%-ով:
Այնուամենայնիվ, շատերի համար դժվար է հավատալ, որ բնակարանների գներն աճում են: Արտագաղթի ու արտագաղթին պատրաստվող քաղաքացիների թիվը բավականին մեծ է: Իսկ նման մարդկանց զգալի մասը վաճառում է այստեղ իր տունը, հետեւաբար բնակարանների գները պետք է որ նվազեին, ոչ թե աճեին: Եվ չհավատացողներն, այնուամենայնիվ, ճիշտ են, քանի որ իրական (ոչ թե անվանական) առումով բնակարանների գները հանրապետությունում 2013-ին նվազել են:
Այսպես, բնակարանների գների 3-5% անվանական աճը (որ նկատվեց 2013-ին) ավելի ցածր է, քան հանրապետությունում սպառողական ապրանքների գնաճն էր (5.6%):
Այսինքն` ընդհանուր գնաճի եւ ապրանքների նկատմամբ «փողի արժեզրկման» պարագայում շատ բնական է, որ գոնե սպառողական ապրանքների գնաճի չափով աճեն նաեւ անշարժ գույքի գները:
Բայց կա նաեւ մեկ այլ շատ կարեւոր հանգամանք, առանց որի հնարավոր չէ ամբողջական պատկերացում կազմել Հայաստանի անշարժ գույքի շուկայի մասին: Այսպես, ի տարբերություն, ասենք, ԱՄՆ-ի կամ ԵՄ երկրների` Հայաստանի սպառողական ապրանքների գներն այնքան էլ էժան չեն: Ավելին` հագուստը, օրինակ, այդ երկրներում ավելի էժան է, քան Հայաստանում (մեզ մոտ էլ ավելի էժան են ծառայությունները): Մինչդեռ անշարժ գույքը Հայաստանում չափազանց էժան է` այդ երկրների անշարժ գույքի համեմատ: Այսինքն` մենք դեռ «տեղ ունենք», որպեսզի անշարժ գույքի գները երկրում աճեն: Եվ եթե չլիներ արտագաղթն ու Հայաստանում հեռանկարի բացակայության մթնոլորտը, անշարժ գույքի գները Հայաստանում պետք է շատ ավելի արագ աճեին, քանի որ բնակարանների պահանջարկը պետք է որ բավականին մեծ լիներ: Միայն այդ դեպքում լուրջ խթան կառաջանար նոր բնակարաններ կառուցելու համար (ինչը զարկ կտար նաեւ շինարարության ոլորտին):
Այնպես որ, քանի դեռ էականորեն չի նվազել արտագաղթն ու բնակչության շրջանում չի հաստատվել վստահություն սեփական երկրում ապրելու հարցում, այս շուկան «կանգնած» վիճակում կլինի, եւ գներն էլ, իրական արտահայտությամբ, չեն աճի»։ news.am Լրատվական


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x