ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


2013թ. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ակտիվորեն շարունակում էր իրագործել իր սոցիալական քաղաքականությունը

18.02.2014

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ զարգացման ռազմավարական ծրագիրը նախատեսում է «Երկրի մասշտաբով`յուրաքանչյուրի օգտին» ընդհանուր կարգախոսով սոցիալական ծրագրերի և ակցիաների իրականացում բնակչության տարբեր խմբերի համար: Բանկը տարիներ շարունակ իրականացնում է ակցիաներ` ուղղված ուսանողների, անապահով ընտանիքների երեխաների, հենաշարժական համակարգի հիվանդություններով տառապող երեխաների, Հայրենական պատերազմի վետերանների աջակցմանը, ինչպես նաև Երևան քաղաքի զարգացմանն ու բարեկարգմանը:
2013թ. ընթացքում Բանկը ակտիվորեն շարունակում էր իր սոցիալական պարտականությունների իրագործումը բնակչության շրջանում:  
«Երկրի մասշտաբով` յուրաքանչյուր երեխայի օգտին» սոցիալական ծրագրի շրջանակներում «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) թվով քսան երեխա ապահովվեց ամսեկան անվճար սննդով: Սիրիայի հայկական համայնքի աջակցության ծրագրի շրջանակներում Բանկը ֆինանսավորեց Հայաստան ժամանած երեխաների ամառային հանգստի կազմակերպման տրանսպորտային ծախսերը, ինչպես նաև ցուցաբերեց ֆինանսական աջակցություն անապահով ընտանիքների երկու երեխաների վիրահատական բուժման համար:
Բացի այդ` Բանկն իր վրա վերցրեց Ռուսաստանի և Ուկրաինայի կիրակնօրյա հայկական դպրոցների համար հայերեն լեզվի դասագրքի տպագրական ծախսերը:
«Երկրի մասշտաբով` յուրաքանչյուր ուսանողի օգտին» ակցիայի շրջանակներում ամեն տարի Առէկսիմբանկը շնորհում է միանվագ կրթաթոշակներ հանրապետության տարբեր բուհերի ուսանողներին: 2013թ. Բանկի կողմից շահած կրթաթոշակով Միքայել Մալխասյանը տպագրեց «Օշական» վերնագրով գիրքը, որը նվիրված է հայ գրատպության հիմնադրման 500 ամյակին:
«Երկրի մասշտաբով` յուրաքանչյուր գիտնականի օգտին» միջոցառումների շրջանակներում Բանկը համագործակցում է «ԱՐՄԱԿԱԴ» Ակադեմիական համագործակցության և օժանդակության հայկական ասոցիացիայի հետ` 2013 թվականին նվիրաբերելով IPAD:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x