ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ամերիաբանկը՝ ՎԶԵԲ-ի և IFC-ի կողմից թողարկված պարտատոմսերի շուկա ստեղծող

17.02.2014

2014թ. փետրվարի 12-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ն «Ամերիաբանկ» ՓԲԸ-ին, որը բորսայի անդամ է 2008թ.-ի հոկտեմբերի 10-ից, շնորհել է Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկի` ՎԶԵԲ-ի (EBRDB1) և Միջազգային Ֆինանսական Կորպորացիայի` IFC-ի (IFCCB1) պարտատոմսերի շուկա ստեղծողի կարգավիճակ:

Հիշեցնենք, որ նույն օրը IFC -ի 2 մլրդ ՀՀ դրամ ընդանուր ծավալով, 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, տարեկան 9.7% տոկոսադրույքով, երեք տարի մարման ժամկետով արժեկտրոնային պարտատոմսերը և ՎԶԵԲ-ի 2 մլրդ ՀՀ դրամ ընդանուր ծավալով, 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով և մեկ տարի մարման ժամկետով լողացող տոկոսադրույքով արժեկտրոնային պարտատոմսերը ցուցակվել են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-յի հիմնական Abond ցուցակում:

Որպես Շուկա ստեղծող (Market Maker) Ամերիաբանկը կապահովի պարտատոմսերի երկկողմանի գնանշումներ` ապահովելով երկրորդային շուկայում պարտատոմսերի իրացվելիությունը: Հարկ է նշել, որ «Ամերիաբանկ»-ը հանդիսանում է նաև բորսայի երկրորդային Bbond ցուցակում ընդգրկված «ՍԱՍ Գրուպ» ՍՊԸ պարտատոմսերի (SASGB1) շուկա ստեղծող:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x