ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Ռոսգոսստրախ -Արմենիա»-ն ողջունում է «Գարանտ Ինշուրանս»-ի բոլոր ապահովադիրներին

17.02.2014

«Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ «Գարանտ Ինշուրանս» ապահովագրական ՓԲԸ և «Ռոսգոսստրախ-Արմենիա» ապահովագրական ՓԲԸ միջև 01 հոկտեմբերի 2013թ. կնքված ապահովագրական պորտֆելի փոխանցման պայմանագրի համաձայն, ՀՀ Կենտրոնական բանկը տվել է իր նախնական թույլտվությունը՝ «Գարանտ Ինշուրանս» ԱՓԲԸ-ի ապահովագրական պորտֆելը «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ փոխանցելու վերաբերյալ: 

Սա նշանակում է, որ «Գարանտ Ինշուրանս»-ի հետ պայմանագիր կնքած ապահովադիրների համար այսուհետ ապահովագրող է հանդես գալու «Ռոսգոսստրախ Արմենիա»-ն: Այսինքն նրանց հանդեպ ունեցած բոլոր իրավունքներն ու պարտավորությունները անցնում են «Ռոսգոսստրախ Արմենիա»-յին:

Այս ամենի հետ կապված «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ն ողջունում է «Գարանտ Ինշուրանս» ԱՓԲԸ-ի բոլոր ապահովադիրներին և ուրախ կլինի համագործակցել վերջիններիս հետ:

Միաժամանակ, ցանկանում ենք տեղեկացնել, որ «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ հաճախորդ դառնալու ցանկության բացակայության դեպքում, Ապահովադիրները իրավունք ունեն լուծելու իրենց և «Գարանտ Ինշուրանս» ԱՓԲԸ-ի միջև կնքված ապահովագրության պայմանագրերը/վկայագրերը՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ստանալով պայմանագրի չլրացած ժամկետի ապահովագրավճարները:

Ապահովագրության պայմանագրերը/վկայագրերը լուծելու նպատակով Ապահովադիրները պետք է անձնագրով, ապահովագրության պայմանագրի/վկայագրի իրենց օրինակներով, ներկայանան «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ, ք. Երևան, Հյուսիսային պող. 1 հասցեով՝ ծանուցումը ստանալուց հետո 30 /երեսուն/ օրվա ընթացքում: 

«Գարանտ Ինշուրանս» ԱՓԲԸ-ի հետ կնքված ապահովագրության պայմանագրերով/վկայագրերով պարտքերի առկայության դեպքում «Ռոսգոսստրախ Արմենիա»-ն խնդրում է Ապահովադիրներին դրանք փոխանցել «Ռոսգոսստրախ-Արմենիա» ԱՓԲԸ-ի «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի 1570003731650100 հաշվարկային հաշվին՝ փոխանցելիս պարտադիր նշելով ապահովագրության պայմանագրի/վկայագրի համարը: 

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել (+374 10) 59 10 10 հեռախոսահամարով՝ երկուշաբթիից ուրբաթ՝ 9:00-ից մինչև 18:00-ը, (ընդմիջման ժամերը՝ 13:00-14:00), իսկ շաբաթ օրը՝ 10:00-ից մինչև 18:00:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x