ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Ստորագրվել է Հայաստանում դեղագործական ոլորտի զագացման ուղղությամբ համագործակցության հուշագիր

15.02.2014

Փետրվարի 14-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում ստորագրվել է եռակողմ փոխըմբռնման հուշագիր ՀՀ ԳԱԱ Ալ. Մնջոյանի անվան նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի, «Ազադ Ֆարմասյութիքլ Ինգրեդիենթս AG» շվեյցարական ընկերության և «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ միջև: Հուշագիրը ստորագրրել են ՀՀ ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վիգեն Թոփուզյանը, «Ազադ Ֆարմասյութիքլ Ինգրեդիենթս AG» շվեյցարական ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Միհրան Բարոնյանը և «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի տնօրեն Ռոբերտ Հարությունյանը:

Հուշագրի ստորագրման արարողությանը ներկա է եղել ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Հարությունյանը: 
Փոխըմբռնման հուշագրի նպատակն է նպաստել Հայաստանում դեղագործական ոլորտի զարգացմանը, ընդլայնել դեղագործական ոլորտում նորարարությունների կիրառումը, աջակցել դեղագործական ոլորտների մասնագետների վերապատրաստմանը, հիմնել Հայաստանում դեղահումքի սինթեզման լաբորատորիա և պիլոտային արտադրություն:
Կողմերից յուրաքանչյուրը մտադիր է ընդհանուր նպատակների իրագործման համար իրականացնել հետևյալը.
Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտը ծրագրի իրականացման նպատակով շվեյցարական ընկերությանը տրամադրում է լաբորատոր տարածք` հետազոտություններ անցկացնելու համար, աջակցում է ընկերությանը մասնագետների ընտրության գործընթացում, ընկերության հետ համատեղ կարող է իրականացնել հետազոտություններ, կարող է տրամադրել մասնագետներ և սարքավորումներ:
“Ազադ Ֆարմասյութիքլ Ինգրեդիենթս  AG” Ընկերությունը ծրագրի իրականացման նպատակով իրականացնում է լաբորատոր տարածքի անհրաժեշտ վերանորոգում, իրականացնում է լաբորատոր տարածքի վերազինում և պիլոտային ծրագրի իրագործելիության ուսումնասիրություն, ներկայացնում է առաջարկներ Կենտրոնի կողմից իրականացվող պիլոտային ծրագրի համար նախատեսված տարածքի շինարարության վերաբերյալ՝ հաշվի առնելով գործող միջազգային ստանդարտները, հավաքագրում և դիտարկում է Կենտրոնի կողմից արտադրվող դեղերի և դեղահումքի արտադրության հնարավորությունը՝ ընկերության բազայի հիման վրա:
Զարգացման հայկական գործակալությունը ծրագրի իրականացման նպատակով իր ներուժի շրջանակում    տրամադրում է իրավաբանական, կազմակերպչական աջակցություն և այլ խորհրդատվություն, ներկայացնում և պաշտպանում է ծրագիրը ՀՀ պետական մարմիններում, աջակցում է պիլոտային ծրագրի իրագործելիության ուսումնասիրման աշխատանքներին, ներկայացնում կողմերին պետական հնարավոր աջակցության ձևաչափերը և գործընթացները:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x