ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Գանձապետական նոր համակարգը կազատի թղթաբանությունից

15.02.2014

Գանձապետական հաշիվների կառավարման Client Treasury էլեկտրոնային համակարգը մշակվել է 2010 թ. եւ ներդրվել 2011-ից, բայց անընդհատ կատարելագործվում է: Այս մասին, NEWS.am-ին տված հարցազրույցում նշել է Հայաստանի ֆինանսների նախարարի տեղակալ-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը՝ ներկայացնելով այդ համակարգի առավելություները: 2014 թվականին, նույն անալոգիայով, նախատեսվում է ներդնել նաեւ պետական մարմինների էլեկտրոնային ֆինանսական հաշվետվությունների նոր համակարգը, իսկ այնուհետեւ այս երկու համակարգերը կապակցել մարմինների հաշվապահության հետ:
Ե՞րբ է ներդրվել համակարգը եւ ե՞րբ կհասնի սահմանամերձ համայնքներ:
Համակարգը մշակվել է 2010 թ. եւ ներդրվել 2011-ից, բայց անընդհատ կատարելագործվում է: 2013թ. ընդլայնվեց գանձապետական հաշիվների կառավարման էլեկտրոնային համակարգի կիրառությունը եւ ներկայումս պետական կառավարման բոլոր մարմիններն իրենց հաշիվները կառավարում են էլեկտրոնային եղանակով՝ առանց գանձապետարան այցելելու: Անցյալ տարի այն սկսեց կիրառվել ոչ միայն Երեւանում տեղաբաշխված 3 տեղական գանձապետական բաժինների կողմից սպասարկվող բոլոր հիմնարկների, այլ նաեւ Երեւանից դուրս գտնվող 4 տեղական գանձապետական բաժինների կողմից սպասարկվող համայնքների եւ պետական հիմնարկների համար: Այս տարի եւս 10 տեղական գանձապետական բաժինների կողմից սպասարկվող հիմնարկների եւ համայնքների հաշիվները վերջիններիս կողմից արդեն կառավարվում են էլեկտրոնային եղանակով եւ այդ գործընթացը շարունակվում է:
Համակարգը սպասարկում է միայն պետակա՞ն, թե՞ նաեւ ՏԻՄ-երի բյուջեները:
Երկուսն էլ: Թե’ պետական, թե’ տեղական բյուջեներում մենք կարող ենք իրական ժամանակում դիտել գումարների շարժը: Նույնը` համայնքների ղեկավարները, իրենց բյուջեների մասով:
Իսկ նախկինո՞ւմ:
Նախկինում իրենց գործառնությունների մասին փաստաթղթերը ներկայացնում էին տեղական գանձապետական բաժիններ, որտեղ գտնվում էին իրենց հաշիվները: Այնտեղ գործարքները ձեւակերպում էին եւ այդ մասին տեղեկացնում բացառապես թղթային տարբերակով: Հիմա այս ամբողջ գործընթացը կարելի է անցնել տեղում` համակարգչի առաջ:
Եթե նախկինում պատասխանատուներն իրենց հիմնարկների հաշիվների շարժի մասին տեղեկանալու համար ստիպված էին պարբերաբար գնալ-գալ, ապա հիմա կարող են ցանկացած պահի տեսնել իրենց կողմից կառավարվող հաշիվների մուտքերի դինամիկան եւ կազմել հաշվետվություն` տվյալների ցանկացած ընտրանքով:
Իսկ գանձապետական համակարգի ստեղծման առաջին տարիներին ամեն մի լրացուցիչ հարց կամ տեղեկություն պահանջում էր ժամերի, երբեմն օրերի աշխատանք` գրանցամատյանները վերհանելու եւ տվյալները նորովի խմբավորելու: Հիմա այդ նույն աշխատանքի համար պահանջվում են րոպեներ:
Այսինքն, եթե գանձապետարանը նկատում է թերհավաքագրում կամ ոչ նպատակային ծախս, հընթացս կարող է ցուցումնե՞ր տալ:
Համակարգի աշխատողները` պետական կառավարման մարմիններում եւ ՏԻՄ-երում, կտիրապետեն տեղեկատվությանը: Թե ինչպես այն կօգտագործեն, սա հարցի մյուս կողմն է: Բայց մի բան կարող ենք ասել վստահաբար. որոշումները կարող են կայացվել ավելի օպերատիվորեն. տվյալների ստացման, մշակման, պահպանման, փոխանցման մեխանիկական աշխատանքը կփոխարինվի վերլուծականով. պետական հիմնարկների, կառավարման մարմինների աշխատակիցները կկատարեն իրավիճակների ավելի խորը վերլուծություն, քանի որ անհրաժեշտ թվերը միշտ ձեռքի տակ են ունենալու: Իհարկե, ի սկզբանե դա երաշխիք չէ, բայց լավ նախապայման է` հարկերի հավաքագրումն ու ծախսերի նպատակայնությունը բարձրացնելու համար:
Այսինքն, համակարգը կգործի բյուջեի ծախսերի եւ ՏԻՄ-երի եկամուտների համար իսկ պետական եկամուտները համակարգից դո՞ւրս կլինեն:
Ոչ, դուրս չեն լինի, քանի որ այդ մասով փոփոխութուն չի արվել, որովհետեւ ժամանակին բոլոր հարկային վճարումներն անցել են էլեկտրոնային եղանակին: Իհարկե, այս համակարգն էլ է անընդհատ կատարելագործվում` ՊԵԿ-ի, Կենտրոնական բանկի, Ֆիննախի աշխատանքի շնորհիվ:
Այսինքն, Client Tresury-ն կհեշտացնի եւ կարագացնի պետբյուջեի կատարողականի կազմումը:
Բյուջեի կատարողականը կազմվում է գերատեսչությունների հաշվետվություններից: Client Treasury-ն պետք է կապակցել հաշվապահությունների աշխատանքի այն հատվածին, որը վերաբերում է գործառնությունների կատարմանը: Այսինքն, պետական մարմինների ողջ հաշվապահությունը եւս պիտի անցնի էլեկտրոնային տարբերակի` ներառյալ ընթացիկ եւ կիսամյակային հաշվետվությունները: Սա էլ նախատեսված է անել` ընդունելով պետական մարմինների հաշվապահական նոր ստանդարտներ (IPSAS):
Երբ պետական հաշվապահությունը եւ հաշվետվությունների համակարգը դառնան ամբողջությամբ էլեկտրոնային, իրավասու անձինք կկարողանան միանգամից տեսնել իրենց վերաբերող բոլոր գործառնական փաստաթղթերը: Այսինքն, վճարային փաստաթղթերը միանգամից մաս կկազմեն նաեւ ապագա հաշվետվության:
Միասնական համակարգում գործում է նաեւ պետտգնումների պայմանագրերի հաշվառման եւ գնահատման գործընթացը, որը, կապակցված է Client-Treasury համակարգին եւ գնումների պայմանագրերի շրջանակում վճարումներ կատարելու նախապայման է:
Հավանաբար, նոր համակարգ կունենանք 2-3 տարի ա՞նց:
Ենթադրվում է՝ այո: Սակայն մենք միշտ պահպանողական ենք մեր գործողությունների մեջ եւ նորույթները ենք դնում միայն մանրակրկիտ փոձարկումից հետո: Գանձապետական համակարգը մի օրգանիզմ է, որը ոչ մի վայրկյան իրավունք չունի խափանվելու: Դրա համար թեկուզ պակաս կատարյալ, բայց գործող համակարգը կարդիականացվի միայն հիմնարար ու անդառնալի բարեփոխումներով:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x