ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Հայաստանի բանկային շուկայում ամենաճանաչված բրենդն է ճանաչվել ...

13.02.2014

Քաղաքական և սոցիալական խորհրդատվությունների ինստիտուտ «Այ Փի Էս Սի»-ի կողմից անցկացված հետազոտության արդյունքների համաձայն Հայաստանի բանկային շուկայում ամենաճանաչված բրենդն է ճանաչվել ՎՏԲ-Հայաստան բանկի բրենդը:

Հարցումն անցկացվել է 2013թ. դեկտեմբերին ք. Երևանում և Հայաստանի 4 խոշոր քաղաքներում` Գյումրիում, Վանաձորում, Արմավիրում և Դիլիջանում, հարցմանը մասնակցել է 1,200 մարդ:

Հարցվողների ընտրությունը իրականացվել է պատահականության սկզբունքով` հաշվի առնելով այնպիսի բնութագրեր, ինչպիսիք են ընտանիքի եկամուտը (50 հազ. ՀՀ դրամ և ավելին), հարցվածների տարիքը (18-ից 55 տարեկան) և այլն:

2013թ. դեկտեմբերին անցկացված հարցման արդյունքները ցույց տվեցին, որ նշված ժամանակահատվածում ՎՏԲ-Հայաստան Բանկը ՀՀ շրջաններում ու ք. Երևանում բացարձակ առաջատար է բրենդի իմացության բոլոր ցուցանիշներով, որոնք ներառում են Top of Mind պարամետրը` բանկերի բրենդի առաջին ինքնաբուխ նշումը, ինքնաբուխ իմացությունը, ընդհանուր ինքնաբուխ իմացությունն ու հուշմամբ իմացությունը:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Top of Mind ցուցանիշը, 2013թ. հուլիսին անցկացված հարցման նույն ցուցանիշի համեմատ, աճ է արձանագրել, այսինքն` հարցվածները առաջինը հանպատրաստից առավել հաճախ նշել են ՎՏԲ-Հայաստան Բանկը: Ընդհանուր ինքնաբուխ իմացության ցուցանիշով, որը ներառում է ինքնաբուխ կերպով ՎՏԲ-Հայաստան Բանկը նշած հարցվածների տոկոսային ցուցիչը և Top of Mind ցուցիչը, Բանկը շարունակում է առաջատար դիրք զբաղեցնել ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ երկրի շրջաններում: Այդ ցուցանիշը կազմել է 56.9%, ինչը 15.6%-ով գերազանցում է ամենամոտ մրցակցի ցուցանիշը:

Բանկը ստացել է հարցվածների ամենաշատ քանակությամբ դրական գնահատականները. նրանց 61.4%-ը գնահատել են ՎՏԲ-Հայաստան Բանկի գործունեությունը 10-բալանոց սանդղակի 7-10 բալով:

Որպես ՀՀ ամենավստահելի բանկ շարունակում է ընկալվել ՎՏԲ-Հայաստան Բանկը: Վստահելիության ցուցանիշը կազմել է 20.4%, այն գրեթե կրկնակի գերազանցում է իր ամենամոտ մրցակցի ցուցանիշը: Սա նշանակում է, որ հարցվածների 20.4%-ը նշել է ՎՏԲ-Հայաստան Բանկը որպես ՀՀ ամենավստահելի բանկ, դարձնելով այն առաջատարը այս ցուցանիշով:

ՎՏԲ-Հայաստան բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսև. «ՎՏԲ-Հայաստան Բանկը ոչ միայն պահպանել է առաջատարի իր դիրքերը ՎՏԲ բրենդի իմացության բոլոր ցուցանիշներով, այլ նաև բարելավել այն անցած կես տարվա ընթացքում: Մենք հաջողությամբ ենք դրսևորում հավատարմություն բիզնեսի զարգացման և իմիջի ձևավորման մեր ռազմավարությանը: Այսուհետ նույնպես շարունակելու ենք դինամիկ զարգացումը, վստահորեն հասնելով մեր առջև դրված նպատակներին»:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x