ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


2013թ.-ի ՇՈԿԵՐԸ ըստ ՀՀ ֆինանսների նախարարի

12.02.2014

2013 թվականը ավարտվեց 3.5% տնտեսական աճով, որը նախորդ տարվա ցուցանիշից բավականին ցածր է (2012-ին՝ 7.2%): Ըստ ՀՀ ֆինանսների նախարար՝ Դ. Սարգսյանի սա լավ ցուցանիշ է, եթե համեմատենք տարածաշրջանի այլ երկրներում և եվրոպայում գրանցված ցուցանիշի հետ: «Մեր ռազմավարական ընկեր Ռուսաստանի համար 2013-ի սկզբին կանխատեսում էին 3.5%-4% աճ, սակայն տարին փակվեց 1.5%-ով: Իսկ Եվրոգոտում գրանցվեց բացասական արդյունք, այն դեպքում, երբ բոլորը դրական արդյունք էին սպասում»,-  նշել է Դ. Սարգսյանը:

Ըստ նախարարի 2013 թվականին տեղի ունեցած երկրորդ շոկը գազի գնի 11% և էլեկտրաէներգիայի գնի 26% աճն էր: Իսկ տարվա ընթացքում ինֆլյացիան կազմեց 5.6%, ինչը նախանշված արդյունքից ավելի է 0.1 տոկոսային կետով:

Որոշ ոլորտներում գրանցվել է տնտեսական աճից ավելի բարձր աճ: Այդ ոլորտներից է արդյունաբերությունը, որը գրանցեց 7.7% աճ՝ առանց հանքահումքային արդյունաբերության:

Արդեն 3-րդ տարին անընդմեջ մեծ աճ է գրանցվել նաև գյուղատնտեսության ոլորտում, որը այս տարի կազմել է 7.5%: Աճել են նաև արտահանման ծավալները՝ նախորդ տարվա համեմատ 2013-ին աճը կազմել է 7.2%:

Ինչ վերաբերում է պետբյուջեյի դեֆիցիտի ցուցանիշին, ապա նշենք, որ այն նախանշված 2.6%-ի փոխարեն կազմել է 1.5%: «Նման ցուցանիշը հնարավոր է եղել ապահովել նրա հաշվին, որ հարկերի հավաքագրման կամ եկամուտների գեներացման պրոցեսը ավելի դրական միտում է ունեցել, քան տնտեսական նոմինալ աճը։ Եվ մենք տարին ավարտում ենք հարկեր\ՀՆԱ հարաբերության 23.4% ցուցանիշով, ինչը 1.3 տոկոսային կետով բարձր է քան 2012 թվականի ցուցանիշը»,- նշել է նախարարը։

Լրագրողներ՝ Մ.Խաչատրյան, Վ.Օհանջանյան ebank.am-Լրատվական


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x