ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


«Ռոսգոսստրախ»-ի հանելուկը

11.02.2014

Դժվար թե երբևիցե լսած լինեք Պանամայի քաղաքացիներ Յուրգեն Մոսսակայի և Դիվ Արխելիսա Պատինո դե Դոնադոյի մասին: Սակայն նրանց անունները լավ հայտնի են խոշոր կորպորատիվ ընկերությունների և ռուս որոշ բիզնեսմենների շրջանակում:

Պարզվում է, որ այս պանամցիներին է պատկանում «Ռոսգոսստրախ» խումբը, որի մեջ ներառված է մի քանի ապահովագրական ընկերություններ և մեկ բանկ:  

2013 թվականի աշնանը «Ռոսգոսստրախ»-ը ցուցակվեց Մոսկովյան բորսայում, միայն ապահովագրական ընկերության կապիտալիզացիան 4 մլրդ դոլարից մի փոքր պակաս էր:

Յուրգեն Մոսսակը Mossack Fonseca ընկերության խորհրդի անդամ է: Այս ընկերությունը տարբեր տիպի ծառայություններ է մատուցում: Այն ստեղծվել է 1977 թվականին և ունի 44 գրասենյակ՝ աշխարհի տարբեր երկրներում: Ընկերությունն իրեն կոչում է կորպորատիվ կառավարման և տրաստերի կազմակերպման համաշխարհային լիդեր: Ընկերությունը հիմնականում աշխատում է օֆշորային երկրներում:

Mossack Fonseca ընկերության գործունեության ոլորտները շատ տարբեր են: Օրինակ, Համաշխարհային Բանկի տվյալներով՝ Յուրգեն Մոսսակայի և Դիվ Արխելիսա Պատինո դե Դոնադոյի ստեղծած պանամական Bocora Holdings ընկերության շնորհիվ 1996 թվականին ամերիկացի գործարարները 800.000 դոլար մեծությամբ կաշառք են փոխանցել Տրինիդադ և Տոբագոյի պաշտոնյաներին՝ այդ երկրում օդանավակայանի կառուցման թույլտվություն ստանալու համար:

Իսկ ով է «Ռոսգոսստրախ» ընկերության սեփականատերը: Ըստ տվյալների «Ռոսգոսստրախ» խումբը պատկանում է պանամական RGS Company Ltd. Inc-ին: Ըստ Պանամայի պետռեգիստրի այդ ընկերությունը պատկանում է Dulcan Inc. և Winsley Inc. ընկերություններին, որոնք էլ իրենց հերթին պատկանում են 2 այլ ընկերությունների՝ Guixolex Inc. և  Rolika Ink., որոնց սեփականատերերը արդեն մեզ հայտնի Մոսսակոն և դե Դոնադոն են:

Միևնույն ժամանակ РГС-բանկի տվյալներով ամբողջ բիզնեսի վերջնական շահառուն Սերգեյ Խաչատուրովն է՝ «Ռոսգոսստրախ» խմբի խորհրդի նախագահ՝ Դանիլ Խաչատուրովի կրտսեր եղբայրը:

Ստացվում է անհամապատասխանություն:

Դմիտրի Կլենովը՝ UFG Wealth Management-ի գործընկերը, նշում է, որ Մոսսակը և Պատինյո դե Դոնադոն ֆորմալ բնույթ են կրում, և նրանց ետևում կարող է թաքնված լինել ինչպես իրավաբանական այնպես էլ ֆիզիկական ցանկացած անձ: «Նման տեղեկատվությունը ոչ մի տեղ չի նշվում, ինչը թույլ է տալիս ընկերությունների իրական սեփականատերերին ստվերի մեջ մնալ»,- նշում է Կլենովը:

«Ռոսգոսստրախ»-ի իրական սեփականատիրոջ հարցը բաց է արդեն 2001 թվականից սկսած՝ այն ժամանակ, երբ «Тройка Диалог» ընկերության ներդրողները պետութունից գնեցին ապահովագրական ընկերության բաժնետոմսերի մի մասը:

«Ռոսգոսստրախ»-ի հիմնական տնօրեն համարվում էր Դանիլ Խաչատուրովը, սակայն 2005 թվականին նա ընկերությունը գրանցեց նրա կրտսեր եղբոր՝ Սերգեյի անունով: Իսկ արդեն մի քանի տարի անց այն փոխանցվեց պանամական օֆշոր:

Դանիլ Խաչատուրովը հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ այս փաստի առթիվ:

РГС-բանկը, ինչպես և բոլոր այլ բանկերը պարտավոր են իրենց շահառուներին բացահայտել: Արդյո՞ք Ռուսաստանի Կենտրոնական Բանկը ստուգում է այդ տվյալները: Վերջինիս ուղարկված հարցմանը պատասխան այդպես էլ չի ստացվել:

Սակայն ԿԲ տվյալներից երևում է, որ կառույցը ստուգում է միայն ներկայացված անձի տվյալները իսկ այն, թե այդ անձը իրոք հանդիսանում է ընկերության տնօրեն, թե ոչ՝ չի ստուգվում:

Ըստ Պանամայի պետռեգիստրի տվյալների՝ Դանիլ Խաչատուրովը միակ ռուս գործարարը չէ, ով օգտվում է Mossack Fonseca-ի ծառայություններից:

Mossack Fonseca-ի հաճախորդ կարող է լինել նաև Էդուարդ Խուսայնատովը, ով «Роснефть»-ի նախկին տնօրենն էր և այդ պաշտոնը զբաղեցնում էր 2008 թվականից սկսած:

ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x