ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՅՏԻմիջնորդագիր

ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆհայտ


Որքա՞ն եկամուտ է հարկավոր նվազագույն կարիքների համար

11.02.2014

Սննդի և կենցաղային կարիքների համար անցած տարվա վերջին եռամսյակում յուրաքանչյուր չափահաս հայաստանցու համար անհրաժեշտ էր ունենալ ամսական 56 հազար 200 դրամ (նվազագույն սպառողական զամբյուղ): Սա երևում է Ազգային վիճակագրական ծառայության՝ օրերս հրապարակած տվյալներից:
Այդ թիվը հաշվարկելու տրամաբանությունը հետևյալն է: Առողջապահության նախարարությունը նախ տվյալներ է տալիս, թե մեկ մարդուն մեկ ամսում նվազագույնը որքան սնունդ է հարկավոր՝ կոնկրետ սննդամթերքների տեսքով: Մասնավորապես, թե որքան հացամթերք, մսամթերք կամ կաթնամթերք պետք է սպառի յուրաքանչյուր մարդ, որպեսզի չհամարվի թերսնված: Այդ ցուցանիշը կոչվում է նվազագույն պարենային զամբյուղ: 2013թ. չորրորդ եռամսյակի համար այն կազմել է ամսական 31 հազար 760 դրամ՝ մեկ չափահասի հաշվով: Այնուհետև այդ ցուցանիշը բազմապատկվում է 1.77 գործակցով, քանի որ համարվում է, թե ինչքան սնունդի վրա է ծախսվում, դրա 77%-ի չափով էլ պետք է հագուստի ու կենցաղային այլ կարիքների համար (ամենաքիչը): Եվ ստացվում է ամսական 56 հազար 200 դրամ:
Ակնհայտ է սակայն, որ չափահաս մարդը, հատկապես եթե բնակվում է Երևանում, դժվար թե կարողանա 32 հազար դրամով այնպես սնվել, որ թերսնված չլինի: Այնուամենայնիվ, սա ինչ-որ միջինացված ցուցանիշ է՝ հիմնված կոնկրետ ապրանքախմբերի կալորիականության ու գնի վրա (և համեմատաբար մոտ է իրականությանը): Բայց այ 1.77 գործակիցը ինքնաբերաբար կցվում է այդ սննդի գործակցին՝ առանց հաշվի առնելու, թե ինչ գին ունի կամ որքանով թանկացավ, ասենք, գազը, լույսը, հագուստը և այլն: Կենցաղային առաջին անհրաժեշտության բոլոր ապրանքների կամ ծառայությունների գները ընդհանրապես հաշվի չեն առնվում:Թերթ.am
Եվ արդյունքում էլ աղքատության նվազագույն շեմը որոշվում է՝ հիմնվելով հենց նվազագույն սպառողական զամբյուղի՝ 1.77 գործակցով հաշվարկված ցուցանիշի վրա: Եվ եթե մարդը ամսական, ասենք, 58 հազար դրամ եկամուտ ունի, համարվում է ոչ աղքատ: Այդ ցուցանիշի հիման վրա հաշվարկված աղքատության մակարդակը 2012-ին կազմել է 32.4%: Բայց ակնհայտ է, որ եթե հաշվի առնվեին նաև կենցաղային ապրանքների ու ծառայությունների գները, աղքատության մակարդակը շատ ավելի բարձր կլիներ:
Միջազգային կազմակերպությունների կողմից մշակված մեթոդաբանություններից մեկի համաձայն՝ աղքատ չհամարվելու համար անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր ընտանիք սննդի վրա ծախսի իր եկամտի ոչ ավելի, քան 25-30%-ը: Եթե առաջնորդվենք այս մոտեցմամբ, ապա Հայաստանում աղքատության գիծը պետք է համարել ոչ թե 50-56 հազար դրամը, այլ՝ առնվազն 106 հազար դրամ (32 հազար նվազագույն պարենային զամբյուղը 106 հազար դրամի 30%-ն է): Այսինքն՝ եթե չափահաս մարդը ամսական 106 հազար դրամից ցածր եկամուտ ունի, ուրեմն պետք է նրան համարել աղքատ:
Իսկ որքան մարդ է, որ Հայաստանում 106 հազար դրամից ցածր եկամուտ ունի: ԱՎԾ-ն նաև տնային տնտեսությունների եկամուտների, ծախսերի սպառման վերաբերյալ հետազոտություն է անցկացնում, որի տվյալները, սակայն, ներկայացված են մեկ շնչի հաշվով (ի տարբերություն նվազագույն սպառողական կամ պարենային զամբյուղի տվյալների, որոնք մեկ չափահասի հաշվով են) և դեցիլային խմբերով (10 հատ 10 տոկոսանոց խմբեր՝ ըստ եկամուտների աճման): Եթե հաշվի առնենք, որ մոտ 3 միլիոն մշտական բնակչից 700 հազարն են երեխաները (պաշտոնական տվյալներով), կարելի է համապատասխան գործակից մտցնել (1.25)` ցուցանիշները մեկ չափահասի հաշվով բերելու համար:
Այսպիսով, ինչպես է ցույց է տրված ԱՎԾ հետազոտությունում (էջ 119), բնակչության միայն 10%-ն է, որ ունի 118 հազարը գերազանցող ամսական եկամուտ (մեկ շնչի հաշվով): 9-րդ դեցիլային խմբի միջին եկամուտը (մեկ շնչի հաշվով) մոտ 61 հազար դրամ է, ինչը նշանակում է, որ չափահասի հաշվով կստացվի 75 հազար դրամ: Այսինքն՝ այս խմբից քչերն ունեն 106 հազարը գերազանցող եկամուտ, ուստի վաստահաբար կարելի է պնդել, որ Հայաստանի բնակչության ավելի քան 85%-ը 106 հազարից ցածր ամսական եկամուտ ունի (չափահասի հաշվով): Եվ դա նշանակում է, որ բնակչության հենց 85 տոկոսն էլ աղքատ է:


ebank.am-լրատվական









Այս բաժնի այլ նորություններ

BLOGբիզնես բլոգ

CAPITAL MARKETֆինանսական շուկա

  • ՎԱՐԿԱՅԻՆ
    ՀԱՇՎԻՉ

    Վարկի գումար:
    Ամիսների քանակը:
    Տարեկան տոկոսադրույք:
    (օր. 8.5% = 8.5)
       
    x
  • ՓԱՍՏԱՑԻ ՏՈԿՈՍԻ
    ՀԱՇՎԻՉ

































    x
  • ԱՊՊԱ
    ՀԱՇՎԻՉ

  • ՎԱՐԿԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԱՉԱՓ



















    x